Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիայի վարչապետի ընտանիքը 140 միլիոն դոլարի հարստություն ունի արտերկրում

07.06.2017   
  
просмотры: 7914


Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը...

Քրեյգ Շոուն և Զեյնաբ Սենթեքը, theblacksea.eu կայքում տեղադրված իրենց հոդվածում, Եվրոպական հետաքննական համագործակցության (ԵՀՀ) զեկույցի հիման վրա, բացահայտել են, որ Յըլդըրըմի ընտանիքին են պատկանում 140 միլիոն դոլար արժողությամբ նավեր և օտարերկրյա այլ ունեցվածք:

2009 թվականին, երբ Յըլդըրըմը Թուրքիայի տրանսպորտի և ծովագնացության նախարարն էր, Ստամբուլում կայացած խոշոր նավասեփականատերերի հավաքի ժամանակ ասել է. «Այսուհետև թուրքական ընկերություններին պատկանող բոլոր թուրքական նավերը, զբոսանավերը կամ ծովային նավերը, որոնք նավարկում են օտարերկրյա դրոշի ներքո, «կասկածանքի տակ կլինեն» կառավարության կողմից»: Յըլդըրըմը նավասեփականատերերին երեք ամիս ժամանակ է տվել փոխելու իրենց նավերի գրանցումը: Յըլդըրըմը հավելել է. «Հիմա նրանք ոչ մի արդարացում չեն ունենա: Եթե պնդեն թուրքական դրոշով չփոխարինելու վրա, մենք չենք տեսնի, որ [նրանք որևէ] բարի մտադրություն ունեն»: Նախարարը, ըստ երևույթին, ցանկանում էր խթանել ուժեղ, ազգային նավատորմի ստեղծումը, որը հարկեր կվճարեր Թուրքիային:

Զավեշտալի է, որ ելույթի ժամանակ Յըլդըրըմից մի քանի քայլ հեռու նստած էր նրա 30-ամյա որդին՝ Էրքամը, որը «սեփականատերն է առնվազն մեկ՝ «Սիթի» անունը կրող բեռնափոխադրանավի՝ գրանցված ընտանիքին պատկանող օֆշորային ընկերության միջոցով, Նիդեռլանդների Անթիլյան կղզիներում: Այս բեռնատարը նավարկում է ոչ թե թուրքական, այլ հոլանդական Կարիբյան կղզիների դրոշի տակ», ըստ ԵՀՀ-ի հետաքննողների:

Այդ ժամանակից ի վեր, հաղորդում է ԵՀՀ-ը, Յըլդըրըմի ընտանիքն ունեցել է օտարերկրյա դրոշով նավարկող 11 նավ «գաղտնի ընկերությունների ցանցում Մալթայում, Նիդեռլանդներում և Նիդեռլանդների Անթիլյան կղզիներում, մասնավորապես այժմ Կյուրասաոյում, և այլ նավեր Մարշալյան կղզիներում և Պանամայում»:

Բացի այդ, theblacksea.eu-ը պարզել է, որ «Յըլդըրըմի որդին, դուստրը, հորեղբայրը և զարմիկները ձեռք են բերել 2.5 միլիոն դոլար արժողությամբ յոթ անշարժ գույք Նիդեռլանդներում, որոնց բոլորի համար վճարել են կանխիկ գումարով:

Յըլդըրըմը նավատորմում իր կարիերան սկսել է 1994-ին, երբ ղեկավարում էր Ստամբուլ քաղաքին պատկանող Fast Ferries ընկերությունը (IDO): Սակայն, 2000 թվականին, երբ բացահայտումներից պարզվեց, որ նա պայմանագրով լաստանավերի ճաշարանների կառավարումը հանձնել է իր հորեղբորը՝ Յըլմազ Յըլդըրըմին, նա ազատվեց աշխատանքից, հայտնում են Շոուն և Սենթեքը:

Յըլմազը այն նույն հորեղբայրն է, որը 1998 թվականին Մալթայում գրանցել էր թուրքական Tulip Maritime Limited ընկերությունը: Յըլմազի գործընկերներն էին՝ «հայտնի նավատեր Սալիհ Զեքին Չաքիրը, որը կարճ ժամանակով աշխատանքի էր ընդունել Յըլդըրըմին, Ահմեդ Էրգունը, որը Էրդողանի խորհրդականն էր՝ Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ, նաև խորհրդարանի մի նախկին պատգամավոր ու բարձր ատյանի դատարանի դատավոր Աբբաս Գյոքչեն», ըստ Շոուի և Սենթեքի:

Black Sea-ն և ԵՀՀ-ն հաղորդում են, որ Յըլդըրըմի ընտանիքին պատկանող 11 նավերից վեցը, «որոնց արժեքը տատանվում 1.9-33 մլն եվրոյի սահմաններում, ըստ երևույթին, գնվել են առանց որևէ բանկային վարկի: Եթե այդպես է, ուրեմն հոլանդական գործարքում առկա են հսկայական դրամական միջոցների պաշարներ, չնայած թղթի վրա այն ցույց է տրված որպես անշահավետ բիզնես»:

2016 թ. հունիսի 9-ին, Էրդողանի կողմից Յիլդիրիմին վարչապետ նշանակելուց երկու շաբաթ անց, նա ձեռք է բերել չորս նոր նավային ընկերություններ, որոնք գրանցված են Մալթայում: Այդ ընկերությունների տնօրենը Յիլդիրիմի զարմիկն է՝ Սուլեյման Վուրալը: Այս ընկերություններից երկուսը, որոնց բիզնեսը կապված է Ստամբուլ քաղաքի հետ, ստեղծվել են 2015-ին, հորեղբայր Յըլմազի և նրա որդի Ռիֆաթ Էմրահ Էրինչի կողմից:

Յըլդըրըմի որդիուն՝ Էրքամին են պատկանում նաև խոշոր բիզնեսներ Նիդեռլանդներում, ներառյալ «ոչ մեծ սեփականություններ և թանկարժեք նավեր», ըստ Շոուի և Սենթեքի: ԵՀՀ-ն հաղորդում է, որ Յըլդըրըմի ընտանիքին պատկանող՝ Castillo Real Estate BV անվանումով ընկերությունը գտնվում է Նիդեռլանդների Ալմեր քաղաքում, որտեղ շենքերից մեկում տեղակայված է ատամնաբուժարան, որը պատկանում է Վարչապետի որդուն: Ատամնաբույժի հարևանությամբ գտնվում են ընտանիքին պատկանող երկու խոշոր ընկերությունների՝ Castillo Real Estate և Zealand Shipping գրասենյակները: Այս երկու շենքերից բացի, Castillo-ին են պատկանում չորս սեփականություններ Նիդեռլանդներում, Շունհովենում, երկու տուն Ուտրեխտում, կոշկակարի խանութ Հաագայում: Այս վեց սեփականությունները, որոնք գնահատվում են 2.16 մլն եվրո, բոլորն էլ վաճառվել են կանխիկ գումարով: Ալմերում գտնվող յոթերորդ գույքն անձամբ գնել է Էրքամը՝ Zealand Shipping-ի մենեջերի համար:

Նիդեռլանդներում Յըլդըրըմի ընտանիքի խոշորագույն ակտիվները, 129.8 մլն դոլար արժողությամբ, ստեղծվել են 2007 թվականին, Էրքամի կողմից Zealand Shipping-ի անվան տակ մինչև 2014-ը, երբ այն գնել է Holland Investments Cooperatif UA-ը, որը ևս պատկանում է Էրքամին: Բացի այդ, Յիլդիրիմի ընտանիքին է պատկանում «Բարենդրեխտում գտնվող Q-Shipping BV-ի 30 տոկոսը: Այս բիզնեսում գործընկեր է Աբդուլվահիթ Շիմշեքը, մի թուրք գործարար, որը Յիլդիրիմների հետ միասին գրասենյակ ունի Ստամբուլում.... Q-shipping BV-ը և դրա դուստր ձեռնարկությունները ղեկավարում են 20 նավեր, որոնցից և ոչ մեկը չի նավարկում Թուրքիայի դրոշի տակ», ըստ Շոուի և Սենթեքի:

Մինչև անցյալ տարի, Նոր Զելանդիայի նավատորմին պատկանող տասը նավեր նավարկում էին նիդեռլանդական դրոշի տակ, որոնցից երկուսը վաճառվել էին «Kolin Group թուրքական կոնգլոմերատին, որը մոտ է Էրդողանի կառավարությանը», ըստ Շոուի և Սենթեքի: Ստորև, ըստ նրանց, ամփոփված է «Թուրքիայի վարչապետի ընտանիքի օտարերկրյա հարստությունը».

- 18 նավ (հոլանդական կոնգլոմերատներ՝ մասամբ կամ ամբողջությամբ սեփականացված).

- 1 նավ (Նիդեռլանդների Անթիլյան ընկերություն).

- 4 մալթական ընկերություններ.

- 7 սեփականություն Նիդեռլանդներում.

- 8 նավ Նիդեռլանդներում.

- 3 նավ Մալթայում.

Ընդամենը՝ 140 մլն դոլար արժողությամբ:

Շոուն և Սենթեքը եզրափակում են իրենց հոդվածը, նշելով, որ «Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո, որը նախագահ Էրդողանին իրավունք է տալիս վերացնել վարչապետի պաշտոնը երկու տարվա ընթացքում, Յըլդըրըմի պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Բայց, քանի որ գրեթե 20 տարի «նա իր բիզնեսները փոխանցել է իր զավակներին», նրանք շատ փափուկ բարձ են ստեղծել նրա հաջող վայրէջքի համար՝ քաղաքականությունից վերջնականապես հեռանալուց հետո...»:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Հարութ Սասունյան, Բինալի Յըլդըրըմ, քաղաքականություն/politics, Թուրքիա/Turkey, նորություններ/news, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

08:10 Геополитика вкуснее хлеба: как армян готовят к "свободе" от экономики
08:04 Армянская молодежь Москвы почтила память воинов, павших за свободу Арцаха
23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах