Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հնագետները մի հսկայական դամբարանադաշտ են պեղել, որտեղ լավագույնս պահպանված է թաղման ծեսը: Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, պեղումների առաջին փուլում դեռեւս 700 մետր տարածք է հետազոտվել: «Երկրորդ փուլում արդեն իսկ կուսումնասիրվեն դամբարաններն առանձին- առանձին»,-ասաց նա: Սիմոնյանը նշեց, թե նախնական տվյալներով կարելի է ասել, որ դամբարանները քաղաքաբնակ աշխատավոր խավին ...