Մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 15-ը: Մրցույթը կկայանա ապրիլի 4-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:
Կամո Հովհաննիսյանը նշանակվել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական: