Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արցախյան գորգերը վերականգնում են իրենց համաշխարհային անունն ու համբավը

19.02.2014   
  
просмотры: 2890


«Ղարաբաղ կարպետ» ընկերությունում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: Այս շաբաթ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում կբացվի ընկերության եւս մեկ մասնաճյուղ: Սա երրորդն է Ստեփանակերտից եւ Շուշիից հետո եւ աշխատանքով կապահովի ընդհանուր առմամբ 140 գորգագործի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ տնօրեն Սեւակ Խաչատրյանը նշեց, որ կազմերպությունը նպատակ ունի ընդլայնել աշխարհագրությունն ու առաջիկայում Արցախի բոլոր շրջաններում ունենալ առնվազն մեկ կենտրոն: Գործարանում միջին աշխատավարձը 75 հազար դրամ է: «Ղարաբաղ կարպետ»-ն իր գործունեությամբ ոչ միայն տնտեսական լրջագույն խնդիրներ է լուծում, այլեւ վերականգնում է Արցախյան գորգերի նախկին համբավն ու պատերազմ մղում ադրբեջանական քարոզչության դեմ:

«Արցախյան գորգերը շատ մեծ առաքելություն ունեն, ամբողջ աշխարհում իրենք են ճաշակ թելադրում եւ մեծ պահանջարկ ունեն: Ղարաբաղյան նախշազարդերով գորգերը համաշխարհային շուկայում նորություն չեն եւ արդեն 1000 տարի է իրենց տեղն ու դիրքն ունեն: Պարզապես, դրանք թարմացնելու եւ վերարժեւորելու կարիք են զգում: Այստեղ նաեւ քաղաքական հաշվեհարդ

Սեւակ Խաչատրյանի խոսքերով, կազմակերպության արտադրանքով հետաքրքրված են նաեւ հայրենի ափերից դուրս: Նախորդ տարի նոյեմբերին Երեւանում կայացած միջազգային գիտաժողովից հետո կազմակերպության արտադրանքի նկատմամբ արտասահմանում մեծ հետաքրքրություն առաջացավ: «Աշխարհագրությունը լայն է` ԱՄՆ, Եվրոպա: Շատ լուրջ հետաքրքրություն կա Ավստրիայից: Եվրոպական մի քանի երկրների գորգագործական ընկերություններ եւ վերավաճառող կազմակերպություններ լուրջ հետաքրքրություն են դրսեւորում հայկական գորգերի նկատմամբ»,- ասում է Խաչատրյանը` հավելելով, որ կրկնակի հանգույցով գորգերը առանձնահատուկ տեղ են գրավում իրենց արժեքով եւ որակով, իսկ ոչխարհի բրդից գործված կարպետները վաղուց ճանաչվել են ամենաորակյալն ու մրցունակը: Արցախի պետական պատմագիտական թանգարանի աշխատակիցների համար սովորական է դարձել, որ հատկապես արտասահմանցի այցելուները թանգարանում նախատեսվածից երկար ժամանակ են անցկացնում եւ չեն կարողանում թաքցնել հիացմունքն ու զարմանքը: Թանգարանում այսօր գորգերի եւ կարպետների հսկայական հավաքածու կա` շուրջ 200 տեսակ: Սա արտասահմանցի զբոսաշրջիկների համար հսկայական հարստություն է թվում, սակայն, սա այն չնչին հատվածն է, որ հնարավոր է եղել փրկել խորհրդային ժամանակաշրջանում եւ հատկապես Արցախյան պատերազմի տարիներին, երբ հակառակորդը պատերազմ ծավալելուն զուգահեռ գողանում էր այն բոլոր արժեքավորն ու պատմականը` հետագայում սեփական պատմությունը կերտելու համար:

«Արցախը մեծ Հայքի այն նահանգներից մեկնէ եղել, որտեղ գորգագործությունը ոչ միայն զարգացած է եղել, այլեւ ավանդաբար փոխանցվել սերունդներին: Ցավոք, այդ գորգերի նկատելի մասը Արցախում չի պահպանվել: Դրանք հիմնականում հայտնվել են Արցախից դուրս: Խորհրդային տարիներին Ադրբեջանը հատուկ նպատակային քաղաքականություն է իրականացրել, որի արդյունքում արցախյան գորգերի հսկայական մասը հայտնվել են Բաքվում: Այսօր, Ադրբեջանի գորգի թանգարանի հավաքածուի գերակշոռ մասը հենց արցախ-ուտիքյան աշխարհի գորգերն են»,- ասում է Արցախի պետական պատմագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Թանգարանում պահպանվող ամենահին գորգը գործել են 1818 թվականին: Իրենց տեսքով եւ զարդանախշերով առանձնանում են 19-րդ եւ 20-րդ դարերի գորգերը:

Թանգարանի այցելուների թիվը տարեկան գերազանցում է 17 հազարը: Գերակշիռ թիվ են կազմում հատկապես արտասահմանից հյուրերը: «Արցախյան հիմնախնդրի միջազգայնացումը հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում, ինչի հետեւանքով ղարաբաղյան ազատամարտից հետո առավելապես աճել են թանգարանի օտարերկրյա այցելուների թիվը: Այցելուների մեծամասնության հետաքրքրությունը պայմանավորված է հատկապես հայկական գորգարվեստով»,- պատմում է Բալայանը` հավելելով, որ 1997թ. ֆրանսիացի մի այցելու, ով հետաքրքրվում էր հին իրերի վաճառքով եւ ուներ հսկայական հավաքածու հիացավ հայկական գորգերով եւ առաջարկեց ցուցահանդես կազմակերպել Ֆրանսիայում: «Փարիզ, Մարսել, Լիոն քաղաքներում տեղի ունեցավ հայկական գորգերի ցուցադրությունը: Փաստը ամրագրվեց մի շարք տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցներում եւ առաջացրեց Ադրբեջանի ակնհայտ դժգոհությունը: Ցավոք, այսօր հայկական գորգագործությունն աշխարհին լավագույն կերպով ներկայացնելու համար որոշակիորեն խանգարում է երկրի չճանաչվածությունը, սակայն, եթե հաշվի առնենք, որ տարեկան օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն ավելանում է, ապա կարող ենք հանգիստ փաստել, որ արցախյան գորգերը տարեցտարի վերականգնում են իրենց համաշխարհային անունն ու համբավը»,-նշեց Բալայանը:

Հասմիկ Հարությունյան,  ARMENPRESS.am

 
Теги: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, մշակույթ/culture, հասարակություն/society, Ադրբեջան/Azerbaijan, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026