Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հայտարարությունները պայմանավորված են Թուրքիայի նկատմամբ եվրոպական քաղաքականությամբ. Հայկ Դեմոյան

12.02.2014   
  
просмотры: 3593


Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները պայմանավորված են 2015 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի նկատմամբ ընդհանուր եվրոպական քաղաքականությամբ, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Կարծում եմ, որ կլինի ընդհանուր եվրոպական քաղաքականություն, որն առաջին հերթին կոչ կանի Թուրքիային` հաշտվել սեփական պատմության հետ եվրոպական փորձի օրինակով, քանի որ այդ երկիրը ցանկանում է Եվրոպայի մաս դառնալ», – ասել է Դեմոյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով` փետրվարի 7–ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան պետք է առերեսվի իր պատմության հետ Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև բացի Հայաստանի հետ սահմանը։ Կանցլերն այդ մասին հայտարարել է Էրդողանի` Հայոց ցեղասպանության մոտեցող 100–ամյակի հարցում զգույշ լինելու նախազգուշացումից հետո։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 26–ին` Թուրքիա կատարած այցի առաջին օրը, կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը` ընդգծելով, որ «նման իրադարձությունների մասին հիշելը միշտ ցավալի է, սակայն` անհրաժեշտ»։ Նա ավելացրել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրենքը։

«Եթե դու ցանկանում ես դառնալ Եվրոպայի մի մասը, ապա պետք է խաղաս Եվրոպայի կանոններով, որոնցից մեկը սեփական պատմության հետ հաշտվելն ու կատարված մեղքերի համար զղջալն է», – ավելացրել է Դեմոյանը։

Նա հատկապես անդրադարձավ Գերմանիայի դիրքորոշմանը` նշելով, որ գերմանական կողմին չի կարող չանհանգստացնել այն, որ 2015 թ.–ին կհիշատակվի Հայոց ցեղասպանության իրականացման մեջ կայսերական Գերմանիայի մասնակցությունը։

«Գերմանիան Եվրոպայի հզորագույն պետություններից մեկն է` իր շահերով հանդերձ, և այստեղ չի կարելի բացառել Գերմանիայի իմիջային հետաքրքրությունները, որը չի ցանկանում Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի նախաշեմին և հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100–ամյակին, ասոցացվել Թուրքիայի հետ», – ասել է Դեմոյանը։

Նա նաև նշել է, որ Մերկելը բարոյական իրավունք ունի նման բան ասել Էրդողանին, քանի որ Գերմանիան ժամանակին ընդունել է իր կատարած հանցագործությունը հրեաների նկատմամբ։ Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ar.newsarmenia.ru

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026