Еркрамас

Понедельник, 16 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ. Հովիկ Աբրահամյան

31.01.2014   
  
просмотры: 3083


Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հուվարի 30-ին այցելել են Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի է ունեցել Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը: Ներկա են եղել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին է հանձնել ՀՀ պատվո շքանշան` ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Շարժայում, որը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքը: Առավել եւս պատվաբեր է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից պետական պարգեւ հանձնել մի անվանի գիտնականի եւ պետական գործչի, ով ոչ միայն լեցուն է այդ մշակույթով, այլեւ գնահատում է մշակույթը եւ ամեն ինչ անում այն հարստացնելու եւ արժանապատվորեն պահպանելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես արաբական, այնպես էլ հայկական մշակույթին:

Արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի ջերմ բարեկամության խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ եւ,առաջին հերթին, անշուշտ, բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացմանը:

Մեծարգո դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմի,

Հայերը, ինչպես եւ արաբները շատ թանկ են գնահատում ընկերությունն ու բարեկամությունը եւ ամեն կերպ ձգտում պահպանել այն: Հայ - արաբական բարեկամական հարաբերությունների պատմությունը ոչ միայն երկու ժողովուրդների հոգեւոր կապի ու հավատարիմ զգացմունքների մասին է վկայում, այլեւ մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության ու համերաշխության փայլուն օրինակ է:

Շարժայում վեր խոյացող հայկական հիասքանչ եկեղեցին կարծես մարմնավորում է այն ջերմ վերաբերմունքը, որ կա հայերի հանդեպ Շարժայում եւ, առաջին հերթին, Ձեր կողմից, մեծարգո Շեյխ:

Սիրելի ներկաներ,

Պատիվ եմ ունեցել 2005 թ. սեպտեմբերին Շարժայի վսեմաշուք Էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի՝ Հայաստան այցի օրերին միասին այցելել Հաղարծին: Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ կարեւորելով վանական համալիրի պատմական նշանակությունը սերունդների համար` Շեյխ Կասիմին առաջարկեց ֆինանսական ամբողջական օժանդակություն այն վերականգնելու համար: Հայաստանը երախտապարտ է Ձեզ՝ հայկական պատմամշակութային կոթող հանդիսացող միջնադարյան հայկական վանական համալիրի՝ Հաղարծինի վերականգնման աշխատանքները հովանավորելու համար: Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII-րդ դարի՝ աշխարհի առաջատար մշակութային օջախների շարքում»:

ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ իշխանությունների անունից Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիին հրավիրեց Հայաստան:

Ներկաներին ողջունել է եւ ելույթ ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Շարժայի էմիր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ պետական պարգեւին արժանանալու եւ Հայաստան այցելելու հրավերի համար եւ պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել Հայաստան-ԱՄԷ բարեկամական կապերի հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը: Նա բարձր գնահատեց հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամությունը եւ անհրաժեշտ համարեց այդ բարեկամությունը ամրապնդել տարբեր բնագավառներում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով եւ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով ավելի խորացնելով եւ ընդլայնելով:

ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, կրոն/religion

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

09:30 Весёлый автобус
09:18 Пашинян закладывает основы турецко-азербайджанского режима апартеида в Армении
09:10 На дне Вана найдены плиты с армянскими письменами — Турция приписывает их сельджукам
07:35 Видеоновости Армении и Диаспоры (9 марта – 15 марта)
14:59 Эволюция армянок в призме эпох
14:00 Рубен Камалян: Армянский народ не простит предательства памяти
12:33 Власть войны жалуется на богослужения
12:24 Нужно ставить вопрос не просто о возвращении, но и вопрос государственности Арцаха
12:05 Почему Пашинян все ниже склоняется перед Азербайджаном и Турцией?
11:23 Партия Тер-Петросяна на съезде подтвердила готовность коалиции с Самвелом Карапетяном
11:03 Что посмотреть во Вьетнаме туристам из России в 2026 году
00:04 Роберт Кочарян о "цирке" во власти: разбор второго эпизода подкаста "Большая политика" (видео)
16:37 Ликвидирована система внешней безопасности, теперь уничтожается внутренняя безопасность…
15:25 Я в тюрьме, ты — нет, но я свободен, а ты — нет, потому что ОСВОБОЖДАЕТ ИСТИНА…
15:14 "Сильная Армения" объявляет о начале скоординированной кампании
15:00 Более 70 % населения не собираются голосовать ни за ГД, ни лично за Пашиняна
13:38 Левон Тер-Петросян предрекает Армении "капитальное обновление"
13:35 Домашний арест Самвелу Карапетяну продлен еще на месяц
13:26 А Деньги: короткие кредиты на карту без бюрократии и очередей
12:59 Паникующий Пашинян призвал активнее распространять заявления об иностранном вмешательстве в выборы
12:03 Выродки с острова Эпштейна
11:50 История одного предательства