Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանում երիտասարդները 3D տպիչ են ստեղծել

17.12.2013   
  
просмотры: 8149


Հայաստանը քայլ է կատարել եռաչափ տպագրության (3D) ոլորտում սեփական արտադրանքը թողարկելու ուղղությամբ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երիտասարդները նոյեմբերի վերջին հավաքել են մոտ 5 կգ քաշով և 20 սանտիմետր երկարությամբ աշխատանքային հարթակ ունեցող 3D տպագրության սարք:

հարթակ ունեցող 3D տպագրության սարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Թումո» կենտրոնի նախկին սան, ներկայում մասնագետ-դասավանդող և 3D տպիչների ստեղծման նախագծի ղեկավար Սերգեյ Իսախանյանը նշեց, որ կենտրոնում անցկացվող դասընթացը երկու նախագիծ ունի՝ 3D  տպիչների հավաքում և համակարգիչների էլեկտրական նոր մասերի կոնստրուկցիա: «Մենք 3D տպիչն արդեն հավաքել ենք: Թեստ ենք անցկացրել, նորմալ աշխատում է»,- ասաց Իսախանյանը՝ հավելելով, որ սարքի քաշը մոտ 5 կիլոգրամ է: Իրենք սկզբում նմանատիպ 5 հատ 3D տպիչ են ձեռք բերել, որոնց միջոցով կենտրոնի սաները հավաքել են նոր տպիչ: Մասնագետը նշեց, որ եռաչափ տպիչի աշխատող հարթակի երկարությունը 20 սանտիմետր է, նույնքան է նաև բարձրությունը: «Մեր պատրաստած սարքով ամենափոքր դետալների տպումը տևել է 15-20 րոպե, իսկ ամենամեծերինը՝ 2 ժամ 10 րոպե»,- ասաց Իսախանյանը: Հավաքման աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս, սակայն ժամային արտահայտմամբ՝ 16 ժամ: Եռաչափ տպիչների հավաքման հետ կապված աշխատանքները կվերսկսվեն հունվարին:

Անդրադառնալով նշված սարքերի կիրառական նշանակությանը՝ Իսախանյանը նշեց, որ ԱՄՆ-ում, օրինակ, փորձում են 3D տպիչներով մարդու սիրտ «տպել»: «Պարզ է, որ մենք այդ մակարդակին դեռ չենք հասել, սակայն քայլերը տանում են դեպի դա»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ իրենք առաջարկ են ստացել 3D տպիչ հավաքել, որի միջոցով «կտպվեն» մարդու վերջույթների պրոթեզներ: Նա Հայաստանում հեռանկարային համարեց եռաչափ տպիչների ոլորտը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հանրային կապերի համակարգող Գայանե Այվազյանը նշեց, որ կենտրոնում անցյալ տարվանից անցկացվում են 3D մոդելավորման դասընթացներ, որոնք կավարտվեն դեկտեմբերի վերջին: Մոդելավորումն իրականացվում է «Ռայնո» ծրագրով: «Դասընթացին մասնակցում են 12-18 տարեկան 20 երիտասարդներ, ովքեր ունեն տարբեր հետաքրքրություններ»,- ասաց նա:

Այվազյանը նշեց, որ իրենք 3D տպիչները ձեռք են բերել Instigate ընկերությունից, որից հետո «Թումո»-ի սաները սովորում են դրանք վերարտադրել: «Տպիչն ավելի հեշտ է վերարտադրել, քան ձեռք բերել թանկարժեք նոր օրինակը: Իսկ վերարտադրելն այդքան էլ մեծ գումար չի պահանջում: Եթե մեկ տպիչ ունես, կարող ես դրա մասերը հեշտությամբ «տպել» և հավաքել նոր սարք»,- նշեց Այվազյանը:

Թվային տվյալների օգտագործմամբ եռաչափ առարկաներ պատրաստելու տեխնոլոգիան մշակել է Չարլզ Նուլը 1984 թվականին: 1993 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ստեղծվել է 3D տպագրության նոր տեխնոլոգիա, որը նման է սովորական տպիչների «շիթային» տպագրության մեթոդին: 1996-ից սկսվել է եռաչափ տպիչ սարքերի զանգվածային արտադրություն:

2005-ին Z Corporation-ը թողարկել է եռաչափ տպագրության հեղափոխական Spectrum Z510 սարքը՝ գույների մեծ հաճախականությամբ: Ոլորտում հաջորդ թռիչքը տեղի է ունեցել 2006-ին, երբ ստեղծվել է Reprap նախագիծը, որը միտված էր այնպիսի 3D սարքերի ստեղծմանը, որոնք ի վիճակի են վերարտադրել իրենց մասերի մեծ մասը: Նախագծի շրջանակում 2008-ին ստեղծված սարքը ի վիճակի է տպել իր մասերի 50 տոկոսը: Եռաչափ տպիչներով արդեն հնարավոր է նույնիսկ սնունդ «տպել»՝ սարքի մեջ որպես թանաք ներդնելով հիդրոկոլոիդ նյութը: ԱՄՆ-ում այդ տպիչներով ստեղծվել է հրազեն: Մասնագետներն աշխատանքներ են տանում նաև 3D տպիչներով մարդկային օրգաններ ստեղծելու ուղղությամբ:

2013-ի նոյեմբերի 21-ին ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում օրենք է ընդունվել, որն արգելում է 3D տպիչներով հրազենի պատրաստումը:

ARMENPRESS.am

Теги: հասարակություն/society, երիտասարդներ/youth, գիտություն/science

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026