«Կին» հոբելյանական միջազգային տասներորդ կինոփառատոնը կանցկացվի դեկտեմբերի 14–18–ը Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը։
«Փառատոնին, բացի մրցութային ծրագրերից, նախատեսված են նաև հետահայաց ցուցադրություններ»,– ասաց նա։
Մասնավորապես, ըստ Օհանյանի` փառատոնի շրջանակում կանցկացվի համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին կին ռեժիսոր, ֆրանսուհի Ալիս Գի–Բլաշեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Առանձին ծրագիր կնվիրվի խորհրդային կինոռեժիսոր Թամարա Լիսիցիանի 90–ամյակին։
Նա ասաց նաև, որ փառատոնի ընթացքում կանցկացվի BAFTA կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի և Կրետելի միջազգային կինոփառատոնի լավագույն կինոնկարների, ինչպես նաև հայտնի բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի 100–ամյա հոբելյանին նվիրված ֆիլմ-օպերայի ցուցադրությունը։
Փառատոնի լավագույն ֆիլմերին կշնորհվեն դիպլոմներ, ինչպես նաև «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում մրցանակներ։
«Կին» միջազգային տասներորդ կինոփառատոնն անցկացվել է 2012թ.–ի դեկտեմբերի 3–7–ը Երևանում։ Փառատոնին ներկայացվել է աշխարհի 25 երկրների շուրջ 65 ֆիլմ։
Նովոստի–Արմենիա