Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ՀՀ դեսպանը մատնանշում է Թբիլիսիում հայկական եկեղեցիների վերականգնման խոչընդոտները

22.01.2014   
  
просмотры: 8543


Թբիլիսիում Սուրբ Նորաշեն եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. շենքից դուրս են բերվել իրեր, որոնք վերականգնողական աշխատանքներից կարող են վնասվածք ստանալ: Հայկական մյուս եկեղեցիների առնչությամբ նորություն չկա եւ վերականգնման աշխատանքները ձգձվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ կան օբյեկտիվ պատճառներ: Օրինակ, որոշակի դժվարություններ է ստեղծում այն, որ Մուղնու բակում բնակվում են մասնավոր անձինք, իսկ Սուրբ Նշանի պատին հարում է մի բնակելի տան պատ: «Սակայն հիմնական խնդիրը հասարակության մի զգալի հատվածի և վրաց եկեղեցու դիրքորոշումն է, ինչը, թերևս, հարցի լուծման ճանապարհին հիմնական, առաջնային խոչընդոտն է: Վրացական նոր իշխանությունների քայլերն ապացուցում են, որ նրանք ըմբռնումով են մոտենում մեր այդ իղձերին… Շատ ավելի բծախնդիր մոտեցում է դրսևորում Վրաստանի պատրիարքարանը»,- ասաց դեսպանը` հավելելով, որ խնդրի լուծման ճանապարհին հայկական կողմի միակ զինակիցը պետք է դառնա երկխոսությունը: «Այստեղ, դեռ աշխատանք կա անելու, ընդ որում` ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլև մեր եկեղեցիների բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից»:

Դեսպանն առաջարկում է արժանվույնս գնահատել Վրաստանի կառավարության ջանքերը նաեւ հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ։ Նրա խոսքերով` Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ երկրի կառավարությունը միտված է լրջորեն զբաղվելու պաշտոնապես գրանցված կրոնական համայնքների հարցերով: Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ ներմուծվել են փոփոխություններ այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ««Մուղնու», «Սուրբ Մինաս» և «Սուրբ Նշան» եկեղեցիներին կից մասնավոր սեփականության մեջ գտնվող անշարժ գույքի հետ կապված հարցերի ուսումնասիրության միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին» կարգադրության մեջ: Այժմ այդ հանձնաժողովը օժտվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այլ լիազորություններով, որոնք թույլ կտան գործնական որոշումներ կայացնել:

«Չեմ ուզում կանխորոշել կամ կանխատեսել իրադարձությունները, սակայն կառավարության այդ որոշումները որոշակի հույս ներշնչում են վրացական կողմի պատրաստակամության վերաբերյալ՝ հասնելու հարցի վերջնական լուծմանը: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դա շատ բարդ հարց է։ Այն չի վերաբերում զուտ մի քանի եկեղեցիների վերադարձման խնդրին, այլ ավելի խորքային է, ունի պատմական պատճառներ, առնչվում է մեր հարաբերությունների, այդ թվում` նաև միջեկեղեցական հարաբերությունների խորքային շերտերին»,- ասաց դեսպանը:

Հովհաննես Մանուկյանի խոսքերով` խնդրի առկայությունը չպետք է խանգարի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, չպետք է երրորդ ուժերին հնարավորություն տրամադրվի հարցը դարձնել ժողովուրդների միջև լարվածություն ստեղծելու գործիք: «Այս դեպքում հարցը կախված է միայն ժամանակից և ողջամիտ փոխզիջումներից… Իսկ դրանց արդյունավետ լուծմանը կարելի է հասնել հիմնարար ճանապարհով` բարելավելով և խորացնելով հարաբերությունները մեր ժողովուրդների, պետությունների և եկեղեցիների միջև»,-նկատեց Մանուկյանը:

Նախորդ տարի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Էջմիածնում եկեղեցիների վերականգնման վերաբերյալ հայտարարությունից հետո գործեց աշխատանքային խումբ, որի առաջ խնդիրներ էր դրված՝ կոնսերվացնել եկեղեցիներն ու ծրագրել վերականգնման աշխատանքները։ Այդ խմբի կազմի մեջ ընդգրկվեցին Վրաստանի մշակույթի նախարարության, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և ՀԱԵ Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ: Ավելի ուշ Վրաստանի մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան տեղեկացրեց, որ Թբիլիսիի այն հինգ եկեղեցիներից, որոնց հավակնում է Վիրահայոց թեմը, երեքի համար արդեն մշակվել են վերականգնման նախագծեր:

ARMENPRESS.am

Теги: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, կրոն/religion, պատմություն/history, Վրաստան/Georgia, Ջավախք/Javakhk

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026