Еркрамас

Суббота, 13 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սպիտակ տունը, քաղաքական միտումներով, հակահայ միջնորդագիր է ներկայացնում ԱՄՆ Գերագույն դատարան

15.05.2013   
  
просмотры: 2517


Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հարցրել էր Օբամայի վարչակազմին, թե արդյոք պետք է վերանայի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ էր համարել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքը (Բաժին 354.4):

Միացյալ Նահանգների կառավարության շահերը Գերագույն դատարանում ներկայացնող Գլխավոր փաստաբանն անցյալ շաբաթ պատասխան էր ներկայացրել դատարան: Նա կոչ էր արել Գերագույն դատարանին չքննել հայցը, և ուժի մեջ թողնել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի, Կալիֆորնիայի օրենքը «անթույլատրելիորեն» ներխուժել է դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս:

Հաշվի առնելով նախագահ Օբամայի՝ Թուրքիայի առաջ խոնարհվելու տխրահռչակ համբավը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցերով, զարմանալի չէ, որ վարչակազմի միջնորդագիրը շատ ավելի զիջողական էր, քան այն հարցը, թե արդյոք Գերագույն դատարանը պետք է քննի սույն հայցը:

Միացյալ Նահանգների փաստաբանը հետևյալ անհիմն պնդումները կատարեց.

- Հակառակ հայ հայցվորների պնդումների՝ «Կալիֆորնիայի նահանգը չի գործել իր ավանդական իրավասության շրջանակներում», այսինքն՝ ապահովագրության կարգավորման.

- Կալիֆորնիայի օրենքը «ներխուժում է դաշնային կառավարության արտաքին գործերի հիմնական լիազորությունների սահմաններից ներս» և վճիռներ կայացնում՝ «հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե մեկ դար առաջ».

- Այս օրենքը, բացի պարզապես ներխուժումից, «կխանգարի Թուրքիայի հետ արտաքին հարաբերություններին»: Նախագահ Բիլ Քլինտոնը և Ջորջ Բուշ կրտսերը դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին, պնդելով որ նման միջոցառումները «կվնասեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին».

- Բաժին 354.4-ը «անթույլատրելիորեն կներխուժի դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների» այն ասպարեզը, որտեղ Միացյալ Նահանգները «գործել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում ամերիկացի քաղաքացիների որոշ հայցեր լուծելու համար՝ Անկարայի համաձայնագրի (25 հոկտեմբերի 1934 թ.), Ամերիկյան Լոզանի դաշնագրի (6 օգոստոսի 1923 թ.) և Բեռլինի դաշնագրի ու պահանջների համաձայնագրի (10 օգոստոսի 1922 թ.) միջոցով:

Պարտավոր ենք մի քանի հերքումներ ներկայացնել Միացյալ Նահանգների փաստաբանի սխալ և քաղաքական միտումներով պայմանավորված պնդումների առնչությամբ.

- Կալիֆորնիայի օրենքը չի ներխուժում դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս, քանի որ այն պարզապես փորձում է կարգավորել ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք Կալիֆորնիայի նահանգի իրավասության շրջանակներում են: Սույն օրենքը հնարավորություն է տալիս ուղղելու պատմական մի բացթողում՝ ստիպելով ապահովագրական ընկերություններին իրենց մահացած հաճախորդների ժառանգներին վճարել ժամկետանց գումարները:

- Սույն գործով ամբաստանյալները գերմանական ապահովագրական ընկերություններն են, այլ ոչ թե Թուրքիան, չնայած վերջինս հակընդդեմ միջնորդագիր էր ներկայացրել դատավարությանը: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրն արտացոլում է Թուրքիայի առաջ քաշած որոշ փաստարկները:

- Միացյալ Նահանգների փաստաբանն ընտրողաբար հիշատակում է Քլինտոնի և Բուշի վարչակազմերի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին դեմ արտահայտվելը, անտեսելով Միացյալ Նահանգների ավելի վաղ տեսակետները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ 1975 և 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու բանաձևերը, 1981թ. նախագահ Ռեյգանի ընդունած նախագահական Հռչակագիրը և 1951 թ. Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը:

- Միացյալ Նահանգների փաստաբանի հիշատակած բոլոր երեք պայմանագրերը (համաձայնագրերը) առնչություն չունեն սույն հայցի հետ: Անկարայի համաձայնագիրը և Ամերիկյան Լոզանի դաշնագիրը առնչվում են Թուրքիայի Հանրապետությանը և ոչ թե գերմանական ապահովագրական ընկերություններին: Բացի այդ, Ամերիկյան Լոզանի դաշնագիրը, որպես չվավերացված պայմանագիր, իրավական ուժ չունի: Միացյալ Նահանգների փաստաբանը հակասում է ինքն իրեն՝ ընդունելով, որ Կալիֆորնիայի օրենքը «հստակորեն չի հակասում Անկարայի համաձայնագրին, Ամերիկյան Լոզանի դաշնագրին կամ Բեռլինի դաշնագրին ու պահանջների համաձայնագրին», որոնք «քննարկում են միայն այն հայցերը, որոնք ներկայացվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ քաղաքացիներ համարվող անձանց կողմից, այլ ոչ թե նրանց, որոնք ԱՄՆ քաղաքացի են դարձել պատերազմի ավարտից հետո»:

Միացյալ Նահանգների փաստաբանի «իրավական կարծիքը» իր բոլոր առումներով թերի լինելուց բացի, ավելի շուտ քաղաքական հայտարարություն է, որն ամերիկյան քաղաքացիներին զրկում է ապահովագրական հայցերով հանդես գալու իրավունքից:

Մնում է միայն հուսալ, որ Գերագույն դատարանը կանտեսի Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրը և կհամաձայնի քննել գործը, սակայն այդ հավանականությունը քիչ է, քանի որ Դատարանը ընդունում է իրեն դիմած գործերի չնչին տոկոսը:

Եթե չվիճարկվեն Միացյալ Նահանգների փաստաբանի չհիմնավորված փաստարկները, ապա դրանք կարող են խիստ ժխտական ազդեցություն ունենալ ցեղասպանության հետ կապված փոխհատուցումների հետագա բոլոր ջանքերի վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին:

Ամերիկահայ համայնքի ղեկավարները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Միացյալ Նահանգների փաստաբանի քաղաքական միտումներով պայմանավորված փաստարկներին հակազդելու համար՝ կասեցնելով բոլոր կապերը Օբամայի վարչակազմի հետ, բողոքի ցույցեր կազմակերպելով նախագահական ելույթների ժամանակ, ձգտելով Կոնգրեսի միջամտությամբ ստեղծել դաշնային հանձնաժողով ցեղասպանության վնասների փոխհատուցման համար՝ Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովի նմանությամբ, և փոփոխություն մտցնելով Կալիֆորնիայի օրենքի 354.4-րդ բաժնում՝ շրջանցելու համար ներկայացված առարկությունները, անկախ նրանից, թե դրանք որքան անհիմն են: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից, որոնք որպես պատրվակ բազմիցս հիշատակվում են Սպիտակ տան և ԱՄՆ դատարանների կողմից՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող ջանքերին ընդդիմանալու համար, իբր թե չխոչընդոտելու համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք գոյություն չունեն:

Այժմ ակնհայտ է, որ նախագահ Օբամայի կողմից ոգեկոչման ամենամյա ուղերձներում «Մեծ եղեռն» եզրույթի խաբուսիկ օգտագործումն ամենևին էլ հավասարազոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ի հեճուկս որոշ միամիտ անձանց ուրախ-զվարթ հայտարարությունների:

Վերջապես, ամերիկահայ համայնքը պետք է վերանայի Կոնգրեսի բանաձևերի միջոցով Ցեղասպանության ճանաչման իր ռազմավարությունը, որոնք ոչ միայն ավելորդ են, այլև բացասական ազդեցությունն են ունենում, քանի որ այս անհաջող փորձերը ոտնահարում են նախկինում ընդունված բանաձևերը և կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Միացյալ Նահանգների վաղուց ընդունած դիրքորոշումը:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

09:57 Типичные ошибки пользователей кофемашин De’Longhi и как их избежать
17:02 О чем шумит 5-я колонна Запада?
16:48 Неутешительные итоги николовских гастролей
16:19 Самые высокие рейтинги в Армении имеют Армия и Армянская Апостольская церковь
16:01 Большинство опрошенных выступают против смены Конституции Армении
15:54 Армения: За кого бы избиратели отдали свой голос в ближайшее воскресенье?
14:16 Стас Намин о любви к Армении, семье и духовности
12:57 Впервые в истории армянский клуб выходит в плей-офф Лиги конференций УЕФА
12:46 Левон Аронян победил Карлсена и взял титул Freestyle Chess
11:42 Форма против содержания: эксперт о "параде" стратегических партнерств и реалиях Армении
11:20 Россия никогда не вмешивалась и не будет вмешиваться во внутренние дела Армении
11:17 Пашинян ударит "западными азербайджанцами" по арцахцам
11:00 Бризер для частного дома: выбор, установка и особенности эксплуатации
10:51 Гибкая черепица против непогоды: секреты удачного выбора
21:13 Митинг в поддержку Армянской Церкви и арестованных архиереев прошел в Москве
20:28 Политика Пашиняна против ААЦ разработана не в Армении
19:50 Сторонники Пашиняна своего карманного архиепископа держат в "заложниках"
19:44 Заявление Пашиняна сенсационно с точки зрения угрозы интересам Армении и армянского народа
17:35 Свежие тренды и ключевые обновления в мире смарт-часов Garmin: обзор новых функций и возможностей
16:21 Один день преступлений Азербайджана
15:47 Даже безбожные большевики были духовнее, чем кочевники Пашиняна
15:37 Обыскать и найти