Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վազգեն Սարգսյան. Գիտական դպրոցներն ու գիտական պոտենցիալն արագ վերականգնել հնարավոր չի լինի

15.04.2013   
  
просмотры: 2913


Վազգեն Սարգսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, աշխատում է Երևանի պետական համալսարանի Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում (ՀՀՄԿ)։ Զբաղվում է տեսական միջուկային ֆիզիկայով, ավելի կոնկրետ՝ ծանր իոններով միջուկային ռեակցիաների մեխանիզմների բացահայտման, նոր գերծանր միջուկների ստացման և այդ միջուկների կառուցվածքի ուսումնասիրությամբ. «Քանի որ նշված խնդիրները շատ ծավալուն են, և ստացված արդյունքները ողջ գիտական խմբի հետազոտությունների արդյունքն են, ապա չի կարելի հաջողությունները վերագրել միայն ինձ: Իսկ հաջողություններ իրոք արձանագրել ենք, քանի որ մեր կողմից առաջարկված տեսական մոտեցումները գտել են իրենց փորձարարական ապացույցները, և ընդունված են ամբողջ գիտական հանրության կողմից»:

- Վազգեն, ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները, ինչպիսի՞ արձագանքներ կան։

- Ընդհանրապես, գիտական ֆորումներին մասնակցելը և ելույթներով հանդես գալը մեր աշխատանքի մի մասն է կազմում: Դա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել տվյալ բնագավառում ընդգրկված մարդկանց հետ, փոխանակել մտքեր, և, ինչո՞ւ չէ, սովորել ու փորձ ձեռք բերել: Սովորաբար, գիտաժողովների ընթացքում են ստեղծվում նոր կապեր, համագործակցության հնարավորություններ և նման միջոցառումներն են թույլ տալիս մնալ արդի գիտական խնդիրների շրջանակներում: Իմ աշխատանքները ներկայացվել են, օրինակ, հետևյալ միջազգային գիտաժողովներում՝ The International Conference on 2nd EUROPEAN RADIOACTIVE ION BEAM'10, Village de Vacances de Lamoura, (France), June 6-11, 2010; Quasifission Process in Heavy Ion Reactions, Messina, (Italy), November 8-9, 2010; 5th International Conference FUSION11, Saint-Malo (France), May 2-6, 2011; ”Extremes of the Nuclear Landscape”, Zakopane (Poland) August 27 - September 2, 2012; Conf. on Clustering aspects of nuclear structure and dynamics, Debrecen (Hungary), September 24-28, 2012; Inter. Conf. on Nuclear Structure and Related Topics (NSRT2012), Dubna (Russia), July 2-7, 2012.

Ինչ վերաբերում է հղումներին, ապա իրոք դրանք կարևոր ցուցանիշ են և արտացոլում են կատարված աշխատանքների կարևորությունն ու հայտնիությունը: Չեմ կարող հստակ նշել, թե իմ որ աշխատանքն ինչքան հղում է ստացել, բայց աշխատանքները, որ կատարվել են մի քանի տարի առաջ, միջինում ունեն 10-15 հղում: Որպես արձագանք՝ նշեմ, օրինակ, որ բոլորովին վերջերս ինձ դիմեցին Գերմանիայից և խնդրեցին կատարել որոշակի հաշվարկներ GSI կենտրոնում պլանավորված փորձերի համար, որոնցում պլանավորվում է ստանալ ծանր միջուկների նոր իզոտոպներ: Դա իհարկե մեծ ձեռքբերում եմ համարում:

- Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված և ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն ու օգտակարությունը։

- Նախ նշեմ, որ հիմա գտնվում եմ գործուղման մեջ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ՄՀՄԻ, Դուբնա) և աշխատում եմ տեսական ֆիզիկայի լաբորատորիայում: Այստեղ, իհարկե, անհամեմատ շատ են համագործակցության տարբեր հնարավորությունները, քանի որ այս ինստիտուտը համարվում է միջուկային ֆիզիկայի բնագավառի առաջատարներից մեկը: Օրինակ, մեր խումբը համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Լեհաստանի և Ռումինիայի տարբեր գիտական կենտրոնների հետ: Վերջերս կապեր են հաստատվել նաև Հարավային Կորեայի հետ: Եվ քանի որ այս ինստիտուտն ինքն է հանդիսանում միջազգային կենտրոն, ապա ինտեգրվածության աստիճանը այլ երկրների գիտական համակարգերի հետ բավականին բարձր է:

Ընդհանրապես, գիտության մեջ կա ընդհանուր տենդենցիա՝ խորացնելու և լայնացնելու համագործակցությունն այլ երկրների հետ: Եվ դա բնական է, քանի որ արդի գիտական խնդիրները պահանջում են հսկայական ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ: Օրինակ, փորձերը, որ կատարվում են բարձր էներգիաներով մասնիկների ֆիզիկայում, պահանջում են մի քանի անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ, քան մեր երկրի ամբողջ բյուջեն է: Եվ, բնականաբար, նման միջոցներ կարող են ապահովվել միայն տարբեր երկրների համատեղ ուժերով:

Նույնը կարելի է ասել նաև մարդկային ռեսուրսների մասին: Այդ ինտեգրվածությունը բխում է նաև առանձին երկրների շահերից, քանի որ, ներդնելով միայն ռեսուրսների որոշակի մասը, հնարավորություն է ստեղծվում օգտվել ընդհանուր արդյունքից: Ընդհանրապես, գիտությունն այն բնագավառն է, որ չի կարող զարգանալ և մնալ արդի մեկուսացման պայմաններում: Անկասկած, գիտական խմբերը համագործակցությունից կարող են միայն շահել:

- Ի՞նչ գիտական դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

- Գիտական դրամաշնորհ ստացել եմ մի քանի անգամ ռուսական հիմնարար հետազոտությունների հիմնադրամից՝ գտնվելով գործուղման մեջ ՄՀՄԻ-ում: Ստացել եմ նաև Լեոնարդ Էյլերի անվան կրթաթոշակ՝ Գերմանական ակադեմիական փոխանակումների ծառայությունից (DAAD) և Եվրոպական ֆիզիկոսների միության (EPS) կողմից, որը հնարավորություն է ընձեռել՝ մագիստրոսական և ասպիրանտական կրթության որոշ մասն իրականացնել Գերմանական համալսարաններում:

Անշուշտ, դրամաշնորհները գիտության ֆինանսավորման կարևոր մասն են կազմում: Որոշ դեպքերում, երբ, օրինակ, թեմատիկ ֆինանսավորման մեջ չեն ընդգրկվում միջոցներ՝ սարքավորումների կամ աշխատանքն իրականացնելու այլ միջոցների համար, դրամաշնորհները դառնում են միակ միջոցը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու: Դա հատկապես կարևոր է փորձարարական գիտությունների համար: Ի՞նչ խոսք, դրամաշնորհները օգտագործվում են նաև գիտաժողովներին մասնակցելու ծախսերը հոգալու համար, որոնց նշանակության մասին ես արդեն խոսեցի: Հեռանկարների մասին դժվար է անել կանխատեսումներ, կարելի է միայն հուսալ, որ դրամաշնորհներ կտրվեն ավելի շատ, ավելի բազմազան և ավելի թափանցիկ եղանակներով:

- Ինչի՞ հետևանք է Հայաստանում գիտության թերֆինանսավորումը և տեսնո՞ւմ եք արդյոք լուծման ուղիներ։

- Իմ կարծիքով, պատճառը միայն մեկ հանգամանք չէ: Ֆիզիկայում, սովորաբար, բարդ երևույթներ ուսումնասիրելիս, կատարում են մոտավորություններ: Առաջին մոտավորությունը տալիս է հիմնական արդյունքը, իսկ հետագա մոտավորությունները ճշտում են մտցնում հիմնական արդյունքի մեջ:

Եթե այս պատկերացումները կիրառենք թերֆինանսավորման խնդրի նկատմամբ, ապա, առաջին մոտավորությամբ, դրա պատճառը մեր տնտեսության վիճակն է: Կարո՞ղ է արդյոք գիտությունը ֆինանսավորվել մի տնտեսության կողմից, որի համար այն հետաքրքրություն չի ներկայացնում: Այսինքն, Հայաստանում նույնիսկ եթե հասարակությունը տարված լինի միայն գիտությամբ, և համապատասխան օղակներն օր ու գիշեր մտածեն միայն գիտության ֆինանսավորման մասին, միևնույն է, մենք չենք ունենա այնպիսի ֆինանսավորում, ինչպիսին զարգացած երկրներում է, քանի դեռ չունենք այդ երկրների նման տնտեսություն:

Ես մասնագետ չեմ, և դժվար թե առաջարկեմ տնտեսությունը վերափոխելու տարբերակներ, սակայն, իմ կարծիքով, նման արագ ձևափոխման ճանապարհներ կարելի է գտնել: Իսկ ահա այն, ինչ հնարավոր չի լինի արագ վերականգնել, դա գիտական դպրոցներն են և գիտական պոտենցիալը: Իմ կարծիքով, գիտական պոտենցիալը պահելու միակ հնարավորությունը միջազգային կառույցներին ինտեգրվելն է: Դա հնարավորություն կտա հուսալ, որ տնտեսության կարգավորման դեպքում մենք կկարողանանք համեմատաբար արագ վերականգնել բացթողումները և ստեղծել նոր ու արդիական գիտական կենտրոններ:

- Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Եվ նա չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին

- Գիտնականը դադարում է գիտնական լինել միայն այն ժամանակ, երբ չի տալիս գիտական արդյունք: Իսկ իսկական գիտնականը նա է, ով հետևում է գիտական էթիկային, օրինակ, չի կեղծում ստացված արդյունքները, բարեխիղճ և պատասխանատու է վերաբերում սեփական գործին և արդյունքներին: Կարելի է լինել մեծ գիտնական, բայց, օրինակ, ո՛չ հայրենասեր կամ անպարկեշտ կամ, ասենք, մեծամիտ :)   Ինչո՞ւ եմ ես դա նշում, որովհետև գիտնականին վերագրվում են հատկություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն գիտնական լինել-չլինելու հետ: Ուղղակի, գիտնականները, ինչպես մյուս բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ, ունեն տարբեր բնավորություններ: Որոշները պատրաստ են պայքարել, իսկ որոշները նախընտրում են հարմարվել, որոշները պատրաստ են ստիպել, իսկ մյուսները զիջում են ամեն ինչում:

Գիտնականները հասարակության սովորական շերտ են՝ նրան հատուկ բոլոր հատկանիշերուվ: Պահանջում է նա նյութական բարիքներ, թե ոչ՝ ընդհանրապես կապված չեն նրա լավ գիտնական լինելու կամ չլինելու հետ: Եթե նա տալիս է լավ գիտական արդյունք, ապա նա գիտնական է: Ինչ վերաբերում է ամբողջ ժամանակը բացառապես գիտությանը նվիրելուն, դա նույնպես դեռ լավ գիտնական լինելու չափանիշ չէ: Օրինակ, Լանդաուն սովորաբար աշխատում էր կես օր, իսկ Էյնշտեյնը ավելի շատ զբոսնում էր, քան աշխատում: Կրկնում եմ՝ գիտնականը դադարում է գիտնական լինել, եթե չի տալիս գիտական արդյունք:

Իսկ երիտասարդ գիտնականների ֆեյսբուքյան նախաձեռնությունը կարող է միայն ուրախացնել: Ավելին, իմ կարծիքով, սա մեր հասարակության մեջ տեղի ունեցած խորքային փոփոխությունների արտահայտումներից մեկն է: Ցանկացած զարգացած հասարակության մեջ պահանջը իշխանությունների նկատմամբ ներկայացվում է ներքևից և հաճախ՝ նման նախաձեռնությունների միջոցով:

Եվ եթե մեր հասարակությունը հասել է այն գիտակցությանը, որ իշխանություններին կարելի է պահանջ ներկայացնել, այլ ոչ թե խնդրել, դա ողջունելի է: Եվ իհարկե, պատահական չէ, որ դա իրականացավ հենց երիտասարդ գիտնականների կողմից, քանի որ երիտասարդներն են հասարակության ամենաակտիվ շերտը, իսկ գիտնականներն ինչ-որ տեղ պետք է հանդիսանան նման հասարակական շարժումների առաջավորներից:

- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցերում։

- Դրական միտումներ տեսնում եմ: Կարելի՞ է արդյոք դա բավարար համարել, դժվարանում եմ պատասխանել, քանի որ չեմ պատկերացնում այն աշխատանքի ծավալները, որ անհրաժեշտ է կատարել:

- Որքա՞ն է տարածված գիտական աշխարհում կոռուպցիան։

Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ անձամբ ես չեմ հանդիպել: Ասեմ ավելին, ես ոչ մի համատեղ աշխատանք չունեմ իմ վերադասների հետ: Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա եթե երկրում կա կոռուպցիա բոլոր օղակներում, և որի մասին խոսվում է նույնիսկ ամենաբարձր մակարդակով, ապա մի՞թե կարող է կոռուպցիա չլինել առանձին մի ճյուղում: Հարց կարող է լինել միայն մասշտաբների մասին: Չտիրապետելով բավարար վիճակագրական տվյալների՝ ճիշտ չի լինի գնահատականներ տալ: Ուղղակի, եթե վերցնենք գիտությունը՝ որպես համակարգ, ապա քանի որ ֆինանսական հոսքերն այստեղ մեծ չեն և համեմատաբար թափանցիկ են, կարելի է ենթադրել, որ գիտական համակարգն, ըստ ամենայնի, ամենաքիչ կոռումպացված համակարգն է:

- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

- Աշխատել եմ Գերմանիայում և Ֆրանսիայում: Երկարատև գործուղման մեջ եմ գտնվել ՄՀՄԻ-ում: Եթե հաշվենք նաև գործուղումները տարբեր երկրներ, ապա ավելի քան 8 տարի: Առաջինը, որ խիստ աչքի է ընկնում, դա գիտական միջավայրն է: Օրինակ, Ֆրանսիայում գիտական սեմինարի մասնակիցների միջին տարիքը հազիվ թե հասնի 40–ի: Չինաստանում, օրինակ, որոշ գիտական խմբերում ասպիրանտները պարտավոր են մասնակցել բոլոր գիտական ելույթներին և փորձել հարցեր տալ անգլերեն լեզվով: Դրա միջոցով նրանք փորձում են անկաշկանդ դարձնել իրենց ապագա երիտասարդ գիտնականներին:

Տարբերություններն իհարկե շատ են: Որոշ դեպքերում այդ տարբերությունները պայմանավորված են այն ուղով, որով անցել է գիտությունն այդ երկրներում, որոշ դեպքերում՝ ֆինանսական հնարավորություններով, իսկ որոշ դեպքերում՝ այն քաղաքականությամբ, որ վարում է տվյալ գիտական հաստատությունը: Ցանկացած դեպքում, գլխավոր նպատակը պետք է լինի՝ ստեղծել միջավայր, որտեղ հաճելի կլինի աշխատել:

- Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

- Դժվար հարց է: Իմ կարծիքով, գիտնականը պետք է ունենա ազատ տեղաշարժվելու հնարավորություն: Գիտության մեջ դա անհրաժեշտ պայման է: Իսկ աճի համար միշտ պետք է ձգտել մրցակցության և միջավայրի, որը դրա հնարավորությունը կտա: Հուսով եմ, որ որոշ ժամանակ անց նման պայմաններ կստեղծվեն նաև Հայաստանում:

Ի՞նչ կմաղթեք հայաստանյան գիտական հանրությանը։

Կմաղթեի հաղթանակներ, և՝ ո՛չ միայն գիտական բնագավառում:

.

Զրուցեց Մանե Հակոբյանը

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

14:03 По инициативе Пашиняна азербайджанские спецназовцы “мирно” разместятся в Армении
14:00 Их время не вечно
13:55 Что еще они потеряют?
12:34 Почему алюминиевые входные двери становятся трендом современного строительства
12:31 Безопасный дом без сюрпризов: всё о замере радиации в помещении
10:02 Пашинян выполняет указание Алиева о "демилитаризации" Армении.
08:10 Геополитика вкуснее хлеба: как армян готовят к "свободе" от экономики
08:04 Армянская молодежь Москвы почтила память воинов, павших за свободу Арцаха
23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его