Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վարդան Հակոբյանի «Քարի շունչը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդես

06.06.2012   
  
просмотры: 2770


Մայիսի 27-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդեսը:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, անձամբ «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ Արցախից:

Հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը անդրադարձ կատարեց բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, զենքով եւ գրչով իր ժողովրդի կամքի հաղթանակի համար պայքարող Վարդան Հակոբյանի ստեղծագործական ուղու վրա: Վրաստանի եւ ՀՀ գրողների միությունների նախագահները, արժեվորելով Վարդան Հակոբյանի գրական գործունեությունը, ի մասնավորի ընդգծեցին «Քարի շնչառություն» ժողովածուում զետեղված բանաստեղծությունների անկեղծությունն ու հուզականությունը, գաղափարական կուռ հենքը, գնահատելով այն որպես նոր խոսք հայ արդի գրականության մեջ: Առանձնապես կարեվորվեց Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների վրացերեն գրքի հրատարակությունը, որպես երկու ժողովուրդների մշակութային կապի խորացման դրսեւորում:

Շնորհակալության եւ երախտիքի իր խոսքում, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը խոսեց Վրաստանի եւ վրաց գրականության հետ իր կապերի, Սայաթ-Նովայի վրացերեն տաղերին իր ծանոթության, Վահան Տերյանի թարգմանությամբ Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորից» իր հիացմունքի, Մորիս Փոցխիշվիլիի ստեղծագործություններին իր մոտեցման, վրաց երիտասարդ ստեղծագործողների հետ իր բարեկամության մասին: Նա կարեվորելով հայ մշակույթի զարգացման մեջ Թբիլիսիի եւ Շուշիի դերի համանմանությունը, ընդգծեց հորից փոխանցված իր սերն ու մոտեցումը Թբիլիսիին եւ Վրաստանին, եւ գնահատելի անվանեց իր գրքի վրացերեն թարգմանությունը:

Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» ժողովածուից հատվածներ ընթերցեցին Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանը, երիտասարդ վրաց բանաստեղծներ Հենրիխ Դոլիձեն եւ Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարի ավագ քահանա Պետրե Կվարացխելիան:

Արցախի գրողների նախագահը վրաց երիտասարդ բանաստեղծներին հրավիրեց աշնանը Ստեփանակերտում կայանալիք երիտասարդ ստեղծագործողների միջազգային փառատոնին:

Теги: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026