Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Երեւանցի դպրոցականները հյուրընկալվեցին «Հայարտանը»

28.03.2012   
  
просмотры: 2856


Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի 10-12-րդ դասարանների 16 աշակերտ-աշակերտուհիներ, դպրոցի վրացերենի ուսուցչուհիներ Ռինա Շահինյանի եւ Մերի Առաքելյանի ղեկավարությամբ, մարտի 21-ից 25-ը, հյուրընկալվեցին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:

Դպրոցական տարիների ընկերությունն ամենաջերմը եւ անաղարտն է,- դա էր վկայում Թբիլիսիի թիվ 104 դպրոցում կայացած երկու մայրաքաղաքների բարձրդասարանցիների հանդիպումը, որն ավարտվեց հասակակիցների միջեւ ընդհանուր հետաքրքություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ զրույցով՝ եւ հասցեներ փոխանակելով: Դա երեւանցի դպրոցականների հյուրընկալության սոսկ մեկ օրն էր:

Առանձնահատուկ կրթական ծրագիր ունեցող այս դպրոցի սաները ի թիվս այլ առավելությունների, ունեն նաեւ ուսումնառության տարիներին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն: Օպերատորի մասնագիտությունը ուսումնասիրող Թովմաս Եգանյանի Թբիլիսի այցելության նպատակն էր ուժերը փորձել Թբիլիսիին նվիրված ֆիլմ նկարահանելու մեջ:

Իսկ Ելենա Պետրոսյանի, Կարեն Դավթյանի եւ Դավիթ Բաբումյանի համար այս էքսկուրսիան Վրաստան այցելության առաջին հնարավորությունը չէր: Հիացած այս քաղաքի ջերմ հյուրընկալությամբ, նրանց վրա վառ տպավորություն գործեցին Շարդենի փողոցն ու Նարիղալան, Ռուսթավելի պողոտան ու Թբիլիսիի տեսքը Մետեխի բերդից, Սուրբ Երրորդության տաճարն ու Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոճիվանքի պանթեոնը, Հավլաբարն ու Դավթյան ընտանիքի տիկնիկային թատրոնը:

Լիլիթ Գեւորգյանը, որը երկրորդ օտար լեզու թուրքերենը ընտրելով, անցյալ տարի Space Camp ծրագրի շրջանակներում Թուրքիայում ներկայացրել էր Հայաստանը, այժմ մտածում է Թուրքիա իր հաջորդ ացելության ժամանակ, հանդես գալ նաեւ Վրաստանի հայերի ներկայացմամբ, քանզի այս օրերին նա շատ բան իմացավ Թբիլիսիի հայերի անցյալի եւ ներկայի մասին:

Թերեւս ամենաուրախալին հասակակից երեխաների բարեկամությունն ու մտերմությունն էր: Հյուրընկալվելով «Հայարտուն» մշակույթի կենտրոնի տարբեր խմբակներում սովորող իրենց հասակակիցների ընտանիքներում, նրանք ամեն րոպեե զգում էին մանկական սեր եւ ուշադրություն, ընտանեկան ջերմություն եւ ծնողական հոգատարություն: Ուրախության եւ երջանկության սրտաբուխ զգացմունքները առավել դրսեւորվեցին էքսկուրսիայի վերջին օրը Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած առանձնահատուկ համերգի ժամանակ, որտեղ հայկական շուրջպար էին բռնել թբիլիսահայ երեխաներն իրենց երեւանաբնակ հասակակիցների հետ:

Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի սովորողները վառ տպավորություններով, բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին Թբիլիսիին, «Հայարտուն» մշակույթի կենտրոնին, այս անգամ արդեն իրենց տանը՝ Երեւանում Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում վերստին հանդիպելու ակնկալիքով:

Теги: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, երեխաներ/Children, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026