Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ջավախքում «վերեւներից» թույլ չտվեցին զեկուցական հանդիպում կազմակերպել

28.03.2012   
  
просмотры: 2294


Սամցխե - Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների եւ պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները առիթ տվեցին ամենատարբեր մեկնաբանությունների:

Այդ նպատակով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կազմակերպել էր ընդլայնված հանդիպում` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել իրականությունը առաջին դեմքից: Իսկ թե ինչի վերածվեց այս նախաձեռնությունը` ամենեվին ծիծաղելի էր:

Սկսենք նրանից, որ հանդիպմանը, ինչպես հավաստիացրեցին կազմակերպիչները, հրավիրված էին շրջանների բոլոր ղեկավարները, իրենց տեղակալների հետ միասին, մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակի պատասխանատուն, ինչպես նաեւ բազմաթիվ հասարակական, երիտասարդական, պետական, մշակութային եւ այլ կազմակերպություններ, միություններ եւ լրատվամիջոցներ: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ախալքալաքի շրջանին, այլ նաեւ Նինոծմինդայի, Ախալցխայի եւ Ծալկայի շրջաններին:

Հադիպման դեռ սկզբում շատերը զանգահարում եւ տեղեկացնում էին, որ չեն ներկայանա հանդիպմանը, քանի որ «վերեւից» զանգել-զգուշացրել են: Թույլ չէին տվել հանդիպումը կազմակերպել նաեւ քաղաքի դահլիճներից որեւէ մեկում: Չնայած նախնական համաձայնությանը, համաձայնելուց րոպեներ հետո ամենատարբեր պատճառաբանություններովբոլորը հրաժարվել էին տեղ տրամադրել հանդիպումն անցկացնելու համար: Արտակ Գաբրիելյանը սա պայմանավորեց ուժային կառույցների ուղղակի ճնշումների հետ, ինչը, իր իսկ խոսքերով, եւս մեկ անգամ հաստատում է իրենց նախաձեռնության կարեւորությունը եւ ցույց է տալիս այն լրջագույն վիճակը, որում հայտնվել ենք: Արդյունքում, ընդամենը 30 հոգով /ովքեր ՍՋՀՀԿ խորհրդի անդամներ են/ հանդիպումը կայացավ Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալության փոքրիկ գրասենյակում:

Արտակ Գաբրիելյանը նշեց, որ խորհրդի կողմից պատրաստվել էր հուշագիր, հինգ սկզբունքային կետերով, որում ներկայացված է տարածաշրջանում առկա խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: Այդ հուշագիրը ներկայացվել է Եվրոպական խորհրդարանի երկու տասնյակի հասնող այն բոլոր պատգամավորներին եւ պաշտոնյաներին ում հետ հաջողվել է հանդիպել Բրյուսելում: Հուշագրի սկզբունքային կետերն են.

1. Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին

2. Տեղական եւ պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը

3. Սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրեր մշակել եւ իրականացնել երկրամասում, դրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին

4. Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք տալ

5. Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ տալ Սամցխե-Ջավախքի եւ հարակից Ծալկա շրջանին

Խոսելով հանդիպմանը հերթական անգամ չներկայացած տեղական ղեկավարության մասին, Ա. Գաբրիելյանը ափսոսանք հայտնեց, նշելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե վերջիններս ներկա գտնվեին ու անձամբ լսեին ինչ նպատակ են հետապնդել Բրյուսելյան հանդիպումները եւ ինչ արդյունք են տվել, քան թե այդ ամենի մասին տեղեկանային ամենատարբեր լրատվամիջոցներից, ինչը բազմաթիվ թյուրիմացությունների տեղիք տվեց:

Շարունակելով իր խոսքը, Գաբրիելյանը կրկնեց բազմաթիվ անգամ հնչեցրած այն համոզմունքը, որ Վրաստանը պետք է դառնա լիարժեք ֆեդերալ պետություն, նշելով, որ այս մտքի հետ համամիտ են նաեւ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ: Եվ այս ֆեդերալ կառուցաձեւում Ջավախքի ապագան, անվտանգությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը Սամցխե-Ջավախքի և հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը տեսնում է Վրաստանի կազմում միայն ինքնավարության մեջ:

Ա-ԻՆՖՈ

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, Վրաստան/Georgia, Ջավախք/Javakhk

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026