Еркрамас

Воскресенье, 15 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում Լիբանանում

28.02.2012   
  
просмотры: 2873


Փետրվարի 26-ին Լիբանանի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան եւ եկեղեցական արարողություններ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի:

Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ անցկացված Սուրբ պատարագից եւ հոգեհանգստից հետո Վեհարանի սրահում կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ Կաթողիկոս Արամ Ա-ը:

Հռետորներն իրենց ելույթներում անդրադարձան 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Դեսպան Քոչարյանը մասնավորապես նշեց, որ 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Քաղաքակիրթ եւ օրինական յուրաքանչյուր գործողությանը հետեւում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, բռնություններ եւ կոտորածներ, տեղահանում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում: Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվեց ամենադաժան էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն եւ պետականորեն կազմակերպված հանցագործություն:

Ընդգծվեց, որ միջազգային հանրությունը քաղաքական եւ իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին: Մինչդեռ ամեն հնարավորն արվեց հանցագործությունների հանգամանքները թաքցնելու եւ խեղաթյուրելու համար: Իսկ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, հավաքված փաստերը հանգեցնում էին միակ աներկբա եզրակացության. ջարդերը, հանցագործություններն ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք անկախության հռչակումից անմիջապես հետո նրանք բանտերից ազատեցին դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեցին ազգային հերոսներ: Դեսպանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը արյան գնով պաշտպանել է իր ազատության իրավունքը եւ ներկայումս կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, ապրեցնում է պետական – ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Միջազգային հանրությանը վերջնականապես եւ մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Ավարտելով ելույթը՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հզոր ներուժով, համերաշխությամբ եւ նվիրումով:

Կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծեց, որ այս օրերին Անթիլիասում անցկացված Հայոց ցեղասպանության խնդրին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցները նշեցին, որ 1915-ին իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդի հանդեպ շարունակվում է: Դրա դրսեւորումն էր նաեւ Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ իրականացված ջարդերը: Նա շեշտեց, որ թուրքերը տարբեր մոտեցումներով եւ ձեւերով փորձում են շարունակել իրենց որդեգրած քաղաքականությունը:

Եզրափակելով իր խոսքը` Արամ Ա. Կաթողիկոսը բարձր գնահատեց արարողությանը ներկա գտնվող բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի կատարած աշխատանքները, մասնավորապես «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենի պատրաստումը: Նա Պասկալևային երախտագիտությամբ հանձնեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Ցվետանա Պասկալևան իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց Արամ Ա. Կաթողիկոսին բարձր պարգևի համար, և հավաքվածներին հավաստիացրեց, որ կշարունակի իր առաքելությունը մինչև վերջ: Նա համոզմունք հայտնեց, որ աշխարհը, տեսնելով Ղարաբաղի ժողովրդի ցավերը, հակամարտությանն առնչվող իրականությունը, ճիշտ պատկերացնում կկազմի կատարված իրադարձությունների մասին և կճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, հանցագործություն/crime, այլատյացություն/xenophobia, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

14:59 Эволюция армянок в призме эпох
14:00 Рубен Камалян: Армянский народ не простит предательства памяти
12:33 Власть войны жалуется на богослужения
12:24 Нужно ставить вопрос не просто о возвращении, но и вопрос государственности Арцаха
12:05 Почему Пашинян все ниже склоняется перед Азербайджаном и Турцией?
11:23 Партия Тер-Петросяна на съезде подтвердила готовность коалиции с Самвелом Карапетяном
11:03 Что посмотреть во Вьетнаме туристам из России в 2026 году
00:04 Роберт Кочарян о "цирке" во власти: разбор второго эпизода подкаста "Большая политика" (видео)
16:37 Ликвидирована система внешней безопасности, теперь уничтожается внутренняя безопасность…
15:25 Я в тюрьме, ты — нет, но я свободен, а ты — нет, потому что ОСВОБОЖДАЕТ ИСТИНА…
15:14 "Сильная Армения" объявляет о начале скоординированной кампании
15:00 Более 70 % населения не собираются голосовать ни за ГД, ни лично за Пашиняна
13:38 Левон Тер-Петросян предрекает Армении "капитальное обновление"
13:35 Домашний арест Самвелу Карапетяну продлен еще на месяц
13:26 А Деньги: короткие кредиты на карту без бюрократии и очередей
12:59 Паникующий Пашинян призвал активнее распространять заявления об иностранном вмешательстве в выборы
12:03 Выродки с острова Эпштейна
11:50 История одного предательства
11:36 Травля генерала Победы… Продолжение
11:26 Когда стандарт не подходит: мебель, которая идеально вписывается в жизнь
10:44 Вторичная недвижимость Дубая: готовые квартиры для жизни и быстрой прибыли
02:11 Абсурдные заявления Пашиняна не могут дискредитировать героическую борьбу народа