Հայաստանը ողջունում է Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Շվեյցարիայի կառավարության որոշումը:
«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը:
Հետեւողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարեւոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»,- նշել էԲալայանը:
Նշենք, որ Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճիռը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին «Արմենպրեսին» հայտնել է, թե Շվեյցարիան պահանջելու է, որ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղի մինչեւ մարտի 17-ը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am