Հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիշար Գալյանոն չորեքշաբթի Երևանում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա «Տարվա եղանակներ» համերգային ծրագրով։
«Մենք կներկայացնենք մեր ծրագիրը մարտի 5–ին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։ Մենք միավորել ենք Վիվալդիի և Պիացոլայի «Տարվա եղանակները»` նվիրելով համերգը Կանանց միջազգային օրվան»,– երեքշաբթի ասաց Մարտիրոսյանը։
Ըստ նրա, Գալյանոյի հետ նվագախմբի համագործակցությունը վաղուց է սկսվել և միշտ հաջող է եղել։
«Համերգային ծրագիրը, որը մենք կներկայացնենք հայ հանդիսատեսին, բավականին հետաքրքիր է լինելու, քանի որ դրանում ընդգրկված են նաև հենց Գալիանոյի ստեղծագործությունները։ Կարծում եմ, որ համերգը դուր կգա երաժշտական տարբեր ժանրեր սիրողներին»,– ասաց Մարտիրոսյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Գալյանոն իր հերթին նշեց, որ հաճույքով է ելույթ ունենում Հայաստանում, և սա իր երրորդ այցն է։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, քանի որ ես շատ եմ սիրում հայ հանդիսատեսին և գնահատում եմ իմ վաղեմի ընկեր Վահան Մարտիրոսյանի հետ համագործակցությունը։ Նաև հաճելի է այստեղ ներկայացնել իմ բարեկամ և ուսուցիչ Պիացոլայի ստեղծագործությունները»,– նշեց Գալյանոն։
Գալյանոն մարտի 4–ին նվագախմբի հետ հանդես կգա «MEZZO» ակումբում։
Վիրտուոզ խաղի վարպետ, ակորդեոնահար և բանդոնեոնահար Ռիշար Գալիանոն ծնվել է 1950 թվականին։ Երաժշտական նոր ուղղության` «նոր մյուզեթի» ստեղծողն է։ Հայտնի են նրա «Նյույորքյան տանգո», «Blow up» (Միշել Պորտալի հետ) և «Piazzolla Forever» (Աստոր Պիացոլայի հատակին) ալբոմները։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է 1962 թվականին հայտնի հայ ջութակահար և կոմպոզիտոր Զարեհ Սահակյանցի կողմից, սակայն իր ներկայիս կարգավիճակը ստացել է միայն 12 տարի առաջ։
ar.newsarmenia.ru