Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նարինե Աղաբալյան. Ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ,նույնպես մենք մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ սփյուռք

03.03.2014   
  
hits: 8397


Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ-հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան - Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան - Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

“Հայ-հույն բարեկամության միությունը” կյանքի է կոչվել ՀՀ Աթենքի դեսպանության հովանավորությամբ:

Հարց- Արցախը հայության, մանավանդ սփյուռքահայության համար հանդիսանում է վերկուսակցական եւ վերհատվածական երեւույթ: Թեեւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության համար Արցախը օգտվում է, Հայաստանի Հանրապետությունը որպես պատուհան, բայց Սփյուռքի հետ հաղորդակցության համար նման հարկադրության տակ չի գտնվում: Ծրագրում եք արդյո՞ք Սփյուռքի հետ ունենալ ուղիղ կապ:

Պատասխան- Սփյուռքում, մի քանի երկրներում Արցախն ունի իր ներկայացուցչությունները` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա, Գերմանիա, եւ այլն:  Արտասահմանում հիմնական կապերը  այդ նեկայացուցչությունների միջոցով է:

Կա նաեւ ուղղակի եւ անմիջական կապեր հայկական կազմակերպությունների եւ կառույցներ հետ. օրինակի համար Հայ բարեգործական ընդհանուր միության հետ: Նկատի ունեմ կազմակերպություններ որոնք ներկայացուցչություններ ունեն Արցախում, եւ այդ կազմակերպությունների միջոցով այս տարիների ընթացքում տասնյակ ծրագրեր են իրականացվել:

Հ.- Քաղաքական ներկայացուցչություններից բացի անհրաժեշտ նկատո՞ւմ եք մշակութային գրասենյակներ ունենալ սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:

Պ.-Ես չեմ կարծում թե դրա անհրաժեշտությունը կա, որովհետեվ հայկական գաղթօջախներում կան հայկական մշակութային կազմակերպություններ, ցանկության դեպքում միշտ էլ կարելի է համագործակցել: Կարեւորը` լինի ցանկություն եւ նախաձեռնող: Եւ այս տարիների ընթացքում, համենայն դեպս չի եղել մի դեպք, որ որեւե նախաձեռնություն անպատասխան մնա, կամ մենք չընդառաջենք: Պարզապես, որպես կանոն վերջին տարիների փորձից ելնելով դա ավելի ակտիվ է դրսեվորվում այն համայնքներում որտեղ մենք ունենք նեկայացուցչություն: Որովհետեվ այստեղ ավելի հեշտ է կապը եւ նախաձեռնությունները իրականացնել: Մասնավորապես`   Ֆրանսիաում մենք ունենք ներկայացուցչություն, որտեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Ինչպես տեղեկացաք` վերջերս բարեկամական  կապեր ստորագրեցինք Ֆրանսիայի տարբեր քաղաքներ հետ, որոնք ներառում են կրթական, մշակութային  ծրագրեր եւ համագործակցություն: Օրինակ, ֆրանսիական մի թատերախումբ հանդես է եկել առաջարկով, որ պատրաստ է Արցախում ներկայացումներ տալ: Մենք այս տարի ամռանը սպասում ենք ֆրանսիական երգչախմբի, որը պիտի գա Արցախ եւ հանդես գա Շուշիում: Նաեւ միջազգային ճանաչողություն ունեցող դաշնակահարի ենք հյուրընկալելու Արցախում:

Հ.- Արցախ-Սփյուռք առկա հասարակական-մշակութային կապերը ինչպե՞ս եք գնահատում:

Պ.- Ո’չ բավարար: Իրականում ներուժը, հնարավորությունները ավելի մեծ են, քան գործնականում իրականացվում է: Նորից եմ ասում, սրանք ընդամենը կազմակերպչական խնդիրներ են: Բնականաբար Արցախը չի կարող իր միջոցներով կազմակերպել ավելի շատ ծրագրեր եւ միջոցառումներ, ձեռնարկներ իրականացնել: Բայց մենք միշտ պատրաստ ենք կազմակերպչական հարցերում մեր աջակցությունը ցույց տալու, կոնկրետ` Արցախի մշակույթի  նախարարությունը, եթե լինեն նման առաջարկություններ: Այսինքն պետք է լինի նախաձեռնություն, որը ակնկալում ենք եւ որը պետք է ակտիվանա: Պետք է ասեմ նաեւ, որ ես հանդիսանում եմ ՀՀ Սփյուռքի նախարարության կից ատյանի անդամ: Եւ մենք պարբերաբար քննարկում ենք ծրագրերը, հաշվետվություններին ենք մասնակցում: Եւ այս տարի նաեւ որոշ առաջարկություններ արեցինք Արցախը մասնակից դարձնելու այդ ծրագրերին: Հռչակագիր պետք է ստորագրենք այդ ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Սփյուռքի նախարարության կողմից եւ որ Արցախը նույպես ներգրավվի այդ ծրագրերում:

Հ.- Արցախում մշակութային փառատոններ են կազմակերպվում. արդյո՞ք արդյունավետ համարում եք, որ ներգրավեք նաև սփյուռքի եւ հայաշատ երկրների արվեստագետներին:

Պ.- Արցախը նաեւ խնդիր ունի ոչ միայն հայերին ներկայանալու եւ ոչ միայն հայերին մասնակից դարձնելու իր մշակութային եւ հասարակական ծրագրներին: Ավելի շատ կարիք կա օտարներին ծանոթացնելու Արցախին, քանի որ այսօր կա Արցախի միջազգային ճանաչման խնդիրը: Արցախը ճանաչված չլինելու պատճառով հնարավորություն չունի պաշտոնապես ներկայանա տարբեր փառատոնների եւ միջազգային մրցույթների, որոնք կազմակերպվում են արտերկրում, դրա համար մենք ունենք մեր փառատոնները, որոնց մասնակից ենք դարձնում ցանկացողներին տարբեր երկրներից: Իհարկե, եթե նրանք համապատասխանում են մեր ներկայացրած պահանջներին:

Մենք ունենք դասական երաժշտության պատանի երաժիշտ կատարողների “Տնջր” միջազգային փառատոնը: Տնջրն Արցախում 2000 ամյա սոսի ծառ է, որը Արցախում մեր ակունքների եւ մնայուն արժեքների յուրօրինակ խորհրդանիշ է: Փառատոնը 2013թ. անցկացվեց երրորդ անգամ, որին մասնակցում էին տասներեք երկրներից երաժիշտներ, որոնցից միայն երկուսն էին հայ:

Ունենք նաեւ Քանդակի միջազգային փառատոն, որը կազմակերպվում է Շուշիում եւ որին նույնպես մասնակցում են տարբեր երկրների քանդակագործներ: Փառատոնում ստեղծված աշխատանքներով նպատակ ունենք Շուշիում ստեղծել քանդակների պուրակ:

Հ.- Գիտենք, որ մանավանդ վերջին տարիներին, մշակութային կյանքը Արցախում վերելք է ապրում: Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել: Թանգարաններ են բացվել Արցախում, եւ նմանատիպ այլ գործունեություն է իրականացվել: Արցախի իրականությունը ներկայացնել աշխարհին` իհարկե ոչ միայն հայ հանրությանը, ինչ նախաձեռնություններ եւ միջոցառումներ են նախատեսվում  հրատարակությունների եւ փաստավավերագրական ֆիլմերի տեսքով: Քանի որ բազմալեզու հրատարակությունների եւ վավերագրական ֆիլմերի պակասը շատ է զգացվում:

Պ.- Շատ ճիշտ եք նկատել, իսկապես դա այսօր մեր բացերից է: Թե կինոարվեստը, թե հրատարակչական գործերի եւ աշխատությունների բացը շատ է երեւում: Բայց սա կապված է կոնկրետ հնարավորությունների հետ: Այսինքն` Արցախը իր պետական միջոցներով անում է այնքան, ինչքան որ ի վիճակի է անել: Կոնկրետ ինչ վերաբերվում է փաստավավերագրական ֆիլմերին, արվում են, այսօր էլ պատրաստվում են: Բայց մենք միեւնույն ժամանակ  շատ բծախնդիր ենք այս հարցում, որովհետեվ մեզ համար շատ կարեւոր է, որ պատմությունը ճշմարիտ ձեւով ներկայացվի աշխարհին: Եւ դրանով  պայմանավորված մերժում ենք տարբեր առաջարկներ, որոնք պարզապես լուրջ չեն եւ որոնցում հավաստի տվյալներ չենք տեսնում:

Որպես կանոն արտասահմանից լինում են առաջարկություններ, որոնք ակնկալում են օգնություն Արցախից: Այդ պատճառով էլ, շատ ժամանակ մեր հնարավորությունների շրջանակում նախընտրում ենք չֆինանսավորել մի բան որը հայտնի չե թե վերջում ինչ է դառնալու: Եթե լինեն լուրջ նախաձեռնություններ եւ առաջարկություններ, մենք իհարկե կօգնենք: Դա շատ կարեւոր է պատմությունը սերունդներին հասցնելու համար, որովհետեւ, այսօր դեռ  ողջ է այն սերունդը որը անմիջապես մասնակից են եղել Արցախի գոյապայքարին, եւ շատ կարեւոր է այս սերնդի հուշերը վավերագրել, պահպանել եւ փոխանցել սերունդներին:

Նույնը վերաբերվում է հրատարակություններին: Իհարկե, այսօր Արցախ ներկայացնելու համար, պետք է ամենատարբեր լեզուններով ունենալ քարոզչանյութեր: Մենք մեր միջոցներով չենք կարող դա անել: Այսինքն` արդեն կան պատրաստի նյութեր, եթե ցանկություն լինի դրանք թարգմանել տարբեր  լեզուներով եւ հրատարակել, մենք պատրաստ ենք միջնորդել հեղինակների հետ բանակցություններում եւ կազմակերպչական հարցերում օգնել կամ միջնորդել:

Այսօր Արցախը նաեւ մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների, սակայն շատ սահմանափակ նյութերով: Այդ առումով այն ինչ անում է Ադրբեջանը եւ այն ինչ անում ենք մենք`  անհամեմատելի է:

Հ.- վերջում կցանկանայինք լսել ձեր խոսքը ուղղված մեր ընթերցողներին եւ հայրենակիցներին:

Պ.- Այս օրերի ընթացքում մի շարք հանդիպումներ ունեցա եւ որոշակիորեն ծանօթացա հունահայ համայնքի կյանքում կազմակերպվածությանը, նաեւ խնդիրներին: Իհարկե` ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույպես մենք  էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ Սփյուռք: Նաեւ նման ակնկալիք ունենք հունահայ համայնքից: Եւ ես ուզում եմ պարզապես հունահայ բոլոր կազմակերպություններից, անկախ իրենց  տարաձայնություններին, անկախ իրենց գաղափարական առանձնահատկություններին եւ գործելաոճի առանձնահատկություններին, ունենան միայն մեկ նպատակ` լինել հայրենիքին օգտակար, հայ մնալ եւ այն ինչ բխում է հայրենիքի շահերից,  պաշտպան կանգնելու այդ գաղափարին:

Աթենք, “Հայաստան” լրատու ցանց

 

Tags: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, հասարակություն/society, Հունաստան

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը