Մոսկվայում փետրվարի 28-ին հարգել են Սումգայիթի ջարդերի հայ անմեղ զոհերի հիշատակը: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում պատարագ է մատուցվել 1988թ. Ադրբեջանի ԽՍՀ-ում փետրվարի 27-29-ին իրենց տներում անմարդկային ջարդերի զոհ դարձած հարյուրավոր անմեղ հայերի հիշատակին, նաեւ ծաղկեպսակներ են դրել:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի ՀԱԵ թեմի արքեպիսկոպոս Եզրասը, ԼՂՀ-ի ներկայացուցչության, Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը, Ռուսաստանի եւ Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներ: