Ուկրաինայի Գերագույն ռադան «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակել, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Որոշմանը կողմ են քվեարկել գրանցված 324 ժողովրդական պատգամավորներից 275-ը։
Քվեարկությունից առաջ Գերագույն ռադայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հիշեցրել է, որ նշանակումը վերաբերում է նախքան կոալիցիոն կառավարություն ձեւավորման ժամանակահատվածին:
Ա. Ավակովը 2004 թ. փետրվարից մինչեւ 2010 թ. փետրվարը գլխավորել է Խարկովի նահանգը:
Նշենք, Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ՆԳՆ-ի անձնակազմը ծառայում է Ուկրաինայի ժողովրդին: «Ուկրաինայի նորագույն պատմության այս դժվարին պահին ներքին գործերի անձնակազմը նշում է, որ ծառայում է բացառապես Ուկրաինայի ժողովրդին եւ միանգամայն համամիտ է քաղաքացիերի շուտափույթ փոփոխությունների ձգտումներին: Կառավարման նախագահական-խորհրդարանական ձեւին անցնելը չպետք է քաոս ստեղծի: Միավորենք մեր ուժերը՝ իսկապես անկախ, ժողովրդավարական, իրավական, եվրոպական պետություն ստեղծելու գործում»: