Հայաստանում փետրվարի 19-ին տոն է՝ գիրք նվիրելու օրը:
Ավանդույթը վերածնվել է 2008թ.՝ Գրողների միության առաջարկով:
Տոնի անցկացման նախաձեռնողի դերում հանդես եկավ ՀՀ կառավարությունը:
Օրն ընտրվեց փետրվարի 19-ը (նախկինում փետրվարի 7-ին էր)՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923թթ.) ծննդյան օրը:
Տոնի առթիվ հանրապետությունում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում, այդ թվում՝ հրապարակային ընթերցումներ, մշակութային ակցիաներ, ընթերցողների հետ գրողների հանդիպումներ: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ոք այսօր կարող է հաճելի անակնկալ մատուցել հարազատ մարդուն՝ նվիրելով գիրք: