Ֆրանսիայում առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ թուրքական Radio Made in Turkey հաղորդմանը հյուրընկալվել են Լիոնի շրջանի Բրոնտի քաղաքապետի թեկնածու Էլիզաբեթ Քեյրանը եւ նրա ամուսինը՝ Ռոն Ալպի շրջանի խորհրդարանի նախագահ Ժան Ժակ Քեյրան։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Լիոնի շրջանի Բրոնտի քաղաքապետի թեկնածու Էլիզաբեթ Քեյրան եւ Ռոն Ալպի շրջանի խորհրդարանի նախագահ Ժան Ժակ Քեյրան հրավիրվել է Radio Made in Turkey-ի Plitika հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավարը Ժան Ժակ Քեյրանից հետաքրքրվել է, թե ինչու են թույլ տալիս, որ Դեսին քաղաքում հայերը մեծ պաստառներով հարգեն մահացած ԱՍԱԼԱ-ի մարտիկների հիաշատակը։
Այս հարցին ի պատասխան, Ժան Ժակ Քեյրան պատասխանել է, թե անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ավելացրել. «Շատ կարեւոր է, որ ցեղասպանությունից հետո Լիոն եկած հայերը կարողանան պահպանել իրենց մշակույթը, սակայն այդ պաստառներից տեղեկություն չունեմ։ Հայերը մեծ եւ խորը վերք ունեն, որը հորից որդուն է անցնում»։