Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ովքե՞ր են 100 հայ երեւելիները. Հայաստանում տպագրվել է կենսագրական հանրագիտարան

13.02.2014   
  
hits: 2733


«ՎՄՎ-պրինտ» հրատարակչությունը հրատարակել է Ալբերտ Միքայելյանի «Հայոց երեւելիներ» կենսագրական հանրագիտարանը, որն արդեն առկա է գրախանութներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՎՄՎ-պրինտ» հրատարակչության տնօրեն Վահրամ Մնացականյանը:

«Հեղինակը ներկայացրել է նյութերը, մենք հավանել ենք եւ մեր միջոցներով լույս ընծայել: Նման գիրք Հայաստանում չի տպագրել, գիրքը բացառիկ է, քանի որ այնտեղ ներկայացված են հայ ժողովրդի երեւելի ներկայացուցիչները՝ նախաքրիստոնեական դարաշրջանից մինչեւ մեր օրերը: Այն նախատեսված է բոլոր խմբերի համար՝ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, մտավորականներ: Հեշտ չի եղել 100 երեւելիների ընտրությունը, բայց մենք ձգտել ենք ընդգրկել հնարավորինս շատ ոլորտներ՝ գրականություն, երաժշտություն, պատմություն, ռազմարվեստ եւ այլն: Եթե գիրքը լավ արձագանք ունենա, մտադիր ենք նաեւ տպագրել երկրորդ հատորը»,-ասաց Վահրամ Մնացականյանը: Հրատարակչության տնօրենը նաեւ շեշտեց, որ գրքում բացի 100 հայ երեւելիներին ներկայացնելուց 80 էջ էլ նվիրված է հային եւ հայկականին:

Գրքի հեղինակ Ալբերտ Միքայելյանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մոտ երկու տարի աշխատել է այս գրքի վրա, նպատակն է հայ նշանավոր մարդկանց ներկայացնել Հայաստանում եւ աշխարհին: «Այն յուրատեսակ փառամատյան է մեր ժողովրդի, հիմնական նպատակներից մեկն է ցույց տալ հայ ժողովրդի դերը աշխարհի քաղաքակրթության մեջ: Իհարկե, դժվար է եղել ընտրությունը, շատերը դուրս են մնացել, աշխատել ենք բոլոր ոլորտներից ներգրավել, այնպիսի մարդկանց, որոնք բացի գործի գիտակ լինելուց՝ հայանպաստ գործունեություն են ծավալել»,- ասաց հեղինակը: Ի դեպ, գրքում ներկայացված 100 երեւելիների շարքում են 8 ժամանանակիցներ, ինչպես օրինակ՝ Հյաաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատիստ Գարի Կասպարովը, աշխարհահռչակ շանսոնե Շառլ Ազնավուրը եւ այլք:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը