Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասում փետրվարի 3-ի կեսօրից հետո տեղի ունեցած հրթիռակոծման հետեւանքով մասնակի տուժել են «Սահակյան» գիմնազիայի եւ «Կիլիկիա» շենքերը, որոնք պատկանում են հայկական համայնքին: Այս մասին հաղորդում է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թիմի մամուլի ծառայությունը:
Հրթիռակոծությունը սկսվել էր կեսօրից հետո: Զոհվել էր երկու մարդ՝ ազգությամբ արաբ տատիկ եւ թոռնիկ, մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է: Հրթիռակոծման հետեւանքով ավերվել են բնակելի շենքեր, վնասվել են փողոցներում կայանած ավտոմեքենաները:
Սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը հայտնում է Հալեպի մի շարք թաղամասերում կառավարության զորքերի կողմից հանցախմբերի մեծ թվով անդամների ոչնչացման մասին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am