Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում 2013-ի հուլիսին, դպրոցի դիմացի հետիոտնի համար նախատեսված անցումում Լիդիա Բադալյանին վրաերթի ենթարկելու հետեւանքով, նա երկու ամիս անցկացրել էր հիվանդանոցում՝ բազմաթիվ կոտրվածքներով:
Նրա դստեր՝, Լուսինե Սողոմոնյանի խոսքով՝ 75-ամյա կնոջ կյանքը ամբողջությամբ փոփոխվել է: Մինչ այդ դեպքը Բադալյանը ակտիվ կենսակերպ էր վարում եւ շաբաթական 4 անգամ մարզվում էր, բայց հիմա հենակներ է օգտագործում եւ չի կարողանում երկար կանգնած մնալ: Մինչ ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները, Բադալյանի դստեր ներկայացմամբ, հետիոտների վրաերթերի դեպքերը հաճախակիացել են:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, խնդրի քննարկման նպատակով Գլենդելում Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը փորձագետների մասնակցությամբ սեմինար է կազմակերպել ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով:
Փորձագետները կարծում են, որ պետք է ճանապարհային երթեւեկության կանոնների մասին տեղեկացնել հետիոտներին, հատկապես տարեցներին:
Գլենդելում նախորդ տարի տեղի է ունեցել 111 վրաերթ: