Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայ հնագետները հին քաղաքակրթության նոր գտածոներ են պեղել. 2013-ի ամփոփում

27.12.2013   
  
hits: 7778


Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին իրականացված պեղումների շնորհիվ մի շարք բացառիկ գտածոներ եւ փաստեր են բացահայտվել: Հնագետների հավաստմամբ` Հայաստանի շրջանների հնագիտական նյութերը կարող են զարդարել Էրմիտաժի, Լուվրի նման թանգարանները:

ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այս տարվա պեղումները բավական հաջողված է համարում: Նա առանձնացնում է հատկապես Արտ ա շա տ ու մ հնագետների հայտնաբերած հնագույն արխիվի գոյությունն ապացուցող մ.թ. 4- 5-րդ դարերի կնքադրոշմները, որոնք կլրացնեն պեղավայրից ավելի վաղ հայտնաբերված մոտ 8000 կնքադրոշմների հավաքածուն: Դրանց վրա թագավորների  պատկերներ են, գրված են նրանց անունները:

Իր բացառիկությամբ այս տարի աչքի է ընկել նաեւ Ակնա շենի հնա վա յրը, որտեղից այս տարի Առաջավոր Ասիայի հնագույն կնիքի սենսացիոն օրինակ են պեղել: Այստեղ հնագետներին հաջողվել է բացել եւս մեկ բնակելի շերտ, որը թվագրվում է Քրիստոսից առաջ յոթերորդ հազարամյակին:

Կա րմիր բլու րու մ պեղումների ժամանակ հնագետները հսկայական մի դամբարանադաշտ են պեղել, որտեղ լավագույնս պահպանված է թաղման ծեսը:

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի հնավայրի գտածոները` ջնարակված խեցեղենը, ապակու որոշ տեսակներ, հնագետների հավաստմամբ, կարող են էտալոն լինել տարածաշրջանի համար: Քաղաքի կաթողիկոսական պալատի հարավ-արեւմտյան հատվածում հնագետները բացել են վաղ երկաթի դարաշրջանի թրծման վառարան` երկու օդամուղներով: Արեւմտյան հատվածում բացվել է արաբական շինության պատի մի հատված, արեւելյան հատվածը եղել է թաղումներով պատված: Հնավայրի հարավային բուրգում էլ`պարսպապատին կից, բնակելի թաղամաս է բացվել (11-13 դդ.):

Մեծամորում այս տարի հնագետները կնոջ կմախք, խեցեղենի մնացորդներ, հուլունքներ, մատանի են հայտնաբերել: Քաղաքային թաղամասում ուսումնասիրությունների արդյունքում վաղ երկաթե դարաշրջանի կառույցների համակարգ է բացվել, որը վկայում է, որ երկաթի դարաշրջանում նախնական միջնաբերդի սահմաններն ընդարձակվել են: Պեղումների ընթացքում մեծ կարասներ են հայտնաբերվել, հնավայրի լանջին բացվել է մի քանի շերտ, որոնցից վերինը վերաբերում է աքիմենյան դարաշրջանին:

Կապանի տարածաշրջանի Շահումյան գյուղում հնագետներն այս տարի ուշ բրենզե եւ վաղ երկաթե ժամանակաշրջանի բազմաշերտ բնակավայր եւ ընդարձակ դամբարանադաշտ են հայտնաբերել: Շահումյանում պեղված դամբարանադաշտն առանձնանում է մետաղի ահռելի քանակության պարունակությամբ:

Այս տարի Արենու քարայրը բացառիկ է համարվել քաղաքակրթությունների ակունքներն ուսումնասիրելու առումով: Հուշարձանն իր գիտական նշանակությամբ եզակի է ոչ միայն Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության եւ վերակազմության համար: Այն բացառիկ եւ առանցքային նշանակություն ունի նաեւ, ընդհանրապես, առաջավորասիական քաղաքակրթությունների ձեւավորման ելակետային փուլերի մասին պատկերացում ունենալու մեջ:

Վայոց ձորի մարզում գտնվող «Արենի 1» քարայրից էին հնագետները պեղել աշխարհը ցնցած հնագույն կոշիկը, որը 5600 տարեկան է: Այստեղից պեղված գինու արտադրության մարդկությանը հայտնի վաղագույն համալիրը հասակագրվում է 6000 տարով:

2013 թվականին պեղումները շարունակվել են նաեւ Արցախի Տիգրանակերտում: Անտիկ թաղամասում հնագետները նոր դամբարաններ են բացել: Նրանք շարունակել են բացել նաեւ արդեն 180 մետր բացված պարիսպը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման հետ կապված պատմամշակութային շուրջ 28 հուշարձաններում այս տարի եւս փրկարարական պեղումները շարունակվել են: Թալինում կատարված պեղումների ժամանակ բեկորված անոթներ են հայտնաբերվել, որոնք թվագրական առումով կարող են բացառիկ լինել: «Հյուսիս-հարավ» ճանապարհի այդ հատվածի հարևանությամբ գտնվում են նաեւ Ագարակի պատմամշակութային արգելոցը, Կոշի, Արու ճի միջնադարյան բնակատեղիները եւ այլն:

Պավել Ավետիսյանի խոսքով`փրկարարական պեղումների ընթացքում բացվում, ֆիքսվում են հուշարձանները, եւ եթե անհրաժեշտութուն է լինում, դրանք տեղափոխվում են: Յուրաքանչյուր արշավախումբ պեղումներ իրականացնելուց հետո ուսումնասիրության է հանձնում իր հայտնաբերած գտածոները: Արժեքավորները տեղափոխվում են Պատմության, Երկրագիտական, Երեւան քաղաքի պատմության թանգարանններ, որտեղ դրանց պահպանման համար կան համապատասխան պայմաններ:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այսքան հաջողություններից զատ ունի նաեւ խնդիրներ, որոնցից ամենաակնառուն լաբորատորիայի պակասն է:

Ինստիտուտի տնօրենը չի հերքում` Հայաստանում պեղված նյութերը մշակվում են գիտության միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, սակայն նյութերն ընդունելու եւ տեղաբաշխելու տեղ չունեն: Եթե լաբորատոր պայմաններ լինեն, միջազգային համատեղ ծրագրերի շրջանակում ինստիտուտը սարք-սարքավորում, դրսից մասնագետներ կբերի:

Անի Դանիելյան, ARMENPRESS.am

Tags: հասարակություն/society, պատմություն/history, գիտություն/science

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը