Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդը չի հանդիպել կաթողիկոսին

18.12.2013   
  
hits: 2603


Փարիզ այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի՝ հրաժարական ներկայացրած առաջնորդ Նորվան Զաքարյանի հետ իր հարաբերություններն «հայրական» է անվանել հայ-ֆրանսիական «Nouvelles d’Arménie» թերթին տված բացառիկ հարցազրույցում:

Պատասխանելով արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ վերջինիս սկանդալային հրաժարականից հետո, Գարեգին II-ը պատասխանել է. «Օգտագործելով եկեղեցական բառապաշարը՝ ես իմ հարաբերությունները Նորվան Զաքարյանի հետ «հայրական» կանվանեի: Կաթողիկոսը Եկեղեցու բոլոր սպասավորների հայրն է համավում, ու ես իմ հարաբերությունները եկեղեցու սպասավորների հետ բոլո մակարդակներում այդպիսիք պետք է համարեմ: Նորվան Զաքարյանի հրաժարականից հետո մենք նրան Էջմիածին հրավիրեցինք՝ մասնակցելու Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, առավել եւս, որ նա խորհրդի պաշտոնական անդամն էր հանդիսանում: Նպատակն էր հնարավորություն տրամադրել նրան ներկայացնել իր խնդիրները: Հետո մենք հրավիրեցինք նրան մասնակցելու Եպիսկոպոսական ժողովին: Երկու դեպքում էլ նա մերժեց հրավերը: Նույնիսկ այսօր, երբ ես կարճ ժամանակով Փարիզում եմ, եմնք տեղեկացանք, որ արքեպիսկոպոս Նորվանը բացակայում է եւ Էջմիածին իմ վերադարձից միայն մեկ օր անց կվերադառնա: Այնպես որ որեւէ անմիջական կապ կամ անձնական զրույց մեր միջեւ նրա հրաժարականից հետո չի եղել: Հույս ունեմ, որ հետագայում նման հնարավորություն կներկայանա»:

Ինչ վերաբերում է եկեղեցու մասնակցությանը 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ միջոցառումների նախապտրաստմանը, Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է. «Մենք վերջերս Էջմիածնում եպիսկոպոսական ժողով ենք անցկացրել: Առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցում բոլոր եպիսկոպոսները հավաքվել էին Մայր Աթոռում՝ Անթիլիասի եպիսկոպոսությունը կաթողիկոս Արամ I-ի գլխավորությամբ եւ ամենայն հայոց եպիսկոպոսությունը՝ իմ գլխավորությամբ: Օրակարգի հիմնական հարցը Հայոց ցեղասպանության զոհերի դասումը սրբերի շարքը: Եկեղեցին, փաստացի որոշել է մեր նահատակներին հարյուրամյակի առթիվ դասել սրբերի շարքը: Բացի այդ, տարբեր հանձնաժողովներ են ձեւավորվել, որոնք պատասխանատու են հոգեհանգստի ծրագրերի համար, շատ նախագծեր քննարկման ու նախապատրաստման փուլում են:

Կաթողիկոսն օրինակ է բերել մտադրությունը բոլոր դավանանքների կրոնական առաջնորդներին հրավիրել Էջմիածին՝ նահատակների հիշատակի ընդհանուր աղոթքի համար, ինչպես նաեւ լսելի դարձնել նրանց ձայնը, որը դատապարտում է ընդհանրապես մարդկության դեմ իարգործված իրադարձությունները  եւ հատկապես սարսափելի հանցագործությունը հայերի դեմ: «Մենք նաեւ քննարկում ենք կազմակերպել նման նախաձեռնություն այն երկրներում , որտեղ հայկական մեծ համայնք կա: Օրինակ, 2015 թ. նման արարողություն տեղի կունենա Վաշինգթոնում՝ այդ երկրի կրոնական առաջնորդների ներկայությամբ», - ասել է նա, հավելելով, որ ընդհանուր առմամբ 29 ծրագրեր են քննարկվում, սակայն ոչ բոլորը կընդունվեն, որպեսզի ջանքերը կենտրոնացնեն կարեւոր նախաձեռնությունների վրա եւ զուր ժամանակ չվատնեն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, կրոն/religion

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը