Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հենց թուրքական ժխտողականությունն է Հայկական հարցը մշտապես պահում երկրի օրակարգում. Ռագըփ Զարաքոլու

11.12.2013   
  
hits: 2423


Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում առկա ժխտողականության «պատը» վերջին տարիներին սկսել է լուրջ ճեղքեր տալ: Երկրում հայկական տաբուի վերացմանը մեծապես նպաստում են իրապես ժողովրդավար այն թուրք մտավորականները, ովքեր չեն խորշում խոսել իրենց երկրի հանցագործ անցյալի մասին և առերեսվում են իրական պատմությանը: Նման մտավորակններից է թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, ով Երևանում «Արմենպրես»-ի հետ զրուցեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում հնարավոր փոփոխությունների մասին:

Իրավապաշտպանը նշեց, որ չնայած վերջին տարիներին Հայկական հարցի նկատմամբ թուրք հասարակության ներսում նկատվող դրական տեղաշարժերին` թուրքական պետական ապարատը շարունակում է օգտագործել իր լծակները ժխտման քաղաքականությունը շարունակելու համար: Այս նպատակին են ծառայում անգամ համալսարաններն ու ակադեմիկոսները: Թուրք մտավորականն ընդգծում է, սակայն, որ հենց թուրքական պետական ժխտողականությունն է, որ երկրում մշտապես օրակարգում է պահում Հայոց ցեղասպանության հարցը: «Դժվար է գործել այս ամենի դեմ: Սակայն պետական ժխտողական քաղաքականությունն այնքան ակտիվ է, որ մարդիկ սկսում են կասկածել, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Նրանք սկսում են փորձել տեսնել իրականության մյուս կողմը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Մեր աշխատանքները բավարարում են իսկապես ժողովրդավար, ազնիվ մարդկանց պահանջները»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց Զարաքոլուն:

Անդրադառնալով 2015 թվականին ընդառաջ իրականացվելիք միջոցառումներին` թուրք իրավապաշտպանը նշեց, որ տարելիցի մոտենալուն զուգահեռ դրանց թիվը երկրում կշատանա, միաժամանակ կավելանա նաև դրանց մասնակիցների քանակը: «Այս հարցում նկատելի է դրական տեղաշարժ. եթե նախկինում արձագանքում էր միայն Պոլիսը, ապա այժմ նաև Անկարան, Իզմիրը, Տիգրանակերտը (Դիարբեքիր)»,-արձանագրեց Զարաքոլուն, ում հավաստմամբ` ասվածի ապացույցն էր նոյեմբերին Ստամբուլի Բողազիչիի համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսը իսլամացած հայերի վերաբերյալ:

Ռագըփ Զարաքոլուն Հայաստան էր ժամանել մասնակցելու դեկտեմբերի 10-ին Ազգային գրադարանում բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքի թուրքերեն հրատարակության շնորհանդեսին: Գիրքը հրատարակվել էր Ստամբուլում` Զարաքոլուի «Բելգե» հրատարակչատանը 1500 օրինակով: Աշխատությունն ընդգրկում է ցեղասպանությունից վերապրած սերնդից անմիջականորեն գրի առնված 700 միավոր բանավոր վկայություն և պատմական բնույթի երգեր, որոնք հեղինակը գրի է առել ավելի քան 55 տարիների ընթացքում:

ARMENPRESS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը