Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ո՞վ կսեղմի Դավութօղլուի ձեռքը Երևանում

10.12.2013   
  
hits: 2741


Անգամ այն ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայկական կողմի հրավերը ստանալուց հետո հայտարարում էր, թե դեռ պետք է մտածի Երևանում դեկտեմբերի 12-ին նախատեսված ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ֆորումին մասնակցելու նպատակահարմարության մասին, պարզ էր, որ նա ընձեռված հնարավորությունը ձեռքից բաց չի թողնելու: Այդ մասին yerkir.am-ը գրել էր դեռ նոյեմբերի 21-ին:

Պաշտոնական Անկարան ամեն ինչ անում է` Դավութօղլուի այցին լրջագույն քաղաքական, գրեթե ճակատագրական նշանակություն հաղորդելու համար: Դա արվում է թուրքական դիվանագիտությանը հատուկ հին ու փորձված, քարոզչական մանիպուլյացիոն հնարքների միջոցով, որոնց նպատակը հայկական կողմին Դավութօղլուի ակնկալած օրակարգը պարտադրելն է: Դավութօղլուի կողմից տրվող տարբեր հարցազրույցներից, թուրքական թերթերում դիվանագիտական անանուն աղբյուրներին կատարվող հղումների ձևաչափով պաշտոնական Անկարայից Հայաստանին արվող ուղերձ-առաջարկություններից կարելի է ընդհանրացնել երեք հիմնական նպատակ, որոնց հետամուտ է լինելու Դավութօղլուն Երևանում: Առաջին` հասնել նրան, որ կայանան երկկողմ բանակցություններ` եթե ոչ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա գոնե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Դժվար է ասել` արդյո՞ք այս հարցը կողմերը քննարկել են մինչև Դավութօղլուի` Երևան ժամանելու որոշման կայացումը: Սակայն, անկախ դրանից, եթե նման բանակցություններ տեղի ունենան, հետագայում անխուսափելիորեն տիրաժավորվելու են թուրքական մամուլում և միջազգային հանրությանը մատուցվելու թուրքական համեմունքներով, ի հեճուկս Հայաստանի ցույց են տալու, որ 2008թ. սկսված, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը շարունակվում է:

 Երկրորդ` բարձրացնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը` Հայաստանի կողմից ԼՂ-ին հարակից 7 շրջաններից գոնե 2-ը Ադրբեջանին հանձնելու և դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու կտրվածքով: Փաստը, որ Անկարայի` անգամ մինչև Դավութօղլուի Երևան այցելելն արվող այս առաջարկությանը պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի արձագանքում, թույլ է տալիս եզրակացնելու, որ դա համաձայնեցված է Բաքվի հետ: Դրա էությունը ոչ այնքան կարգավորման նոր, այլընտրանքային տարբերակ առաջարկելն է, որքան Թուրքիային Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում որպես ուղղակի միջնորդ ներքաշելը:

Երրորդ` հենց Երևանից միջազգային հանրությանն ուղերձ հղել առ այն, որ տարածաշրջանում գոյություն ունեն ոչ թե առանձին հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդիրներ, այլ մեկ ընդհանուր հիմնախնդիր, որն անհրաժեշտ է լուծել ընդհանուր փաթեթային տարբերակով: Սա 2008-ին մեկնարկած և 2009-ին սառեցված «ֆուտբոլային դիվանագիտության» մոդիֆիկացված տարբերակն է: Եթե այն ժամանակ առաջարկվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից դեպի Ղարաբաղյան հիմնահարցի լուծում ուղղությունը, ապա հիմա` լրիվ հակառակը: Իսկ քանի որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, սա ևս բխում է արձանագրությունները վավերացնելու` թուրքական նախապայմանների էությունից:

Այսպիսով` Դավութօղլուն փորձելու է հասնել նրան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային ազդեցությունն ածանցվի հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ արհեստական տեղաշարժերի ցուցադրումից: Հետևաբար` բոլոր երեք ուղղություններով գործ ունենք ծուղակների հետ: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չի վերականգնելու, քանի դեռ բավարարված չեն ԼՂ-ն վերադարձնելու` Ադրբեջանի բոլոր մաքսիմալ պահանջները: Դավութօղլուն սա հասկացրել է թուրքական հեռուստաընկերություններից մեկին օրերս տված հարցազրույցում` բառացիորեն ասելով հետևյալը. «Նույնիսկ եթե մենք գերազանց հարաբերություններ հաստատենք Հայաստանի հետ, միևնույն է՝ դրանք վտանգված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հարավային Կովկասում խաղաղություն չի հաստատվել»: Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի համար տարածաշրջանում խաղաղությունը ասոցացվում է միայն ԼՂ-ն Ադրբեջանի կազմում տեսնելու հետ: Եթե Հայաստանը համաձայնի և Թուրքիայի հետ սահմանները բացելու պայմանով հանձնի այդ 2 շրջաննները, Թուրքիան նոր զիջումների պահանջով կրկին կարող է փակել սահմանը այն սառնասրտությամբ, որով խաբեց բոլորին` արձանագրությունները վավերացնելու պարտավորությունից հրաժարվելով:

Թվում է, թե Հայաստանի իշխանություններն այս պահին այլընտրանք չունեն, քան Դավութօղլուին, իր նպատակներով հանդերձ, Երևանում բլոկադայի ենթարկելը: Դավութօղլուն պետք է Հայաստան գա և հեռանա այնպես, ինչպես ՍԾՏՀԿ-ի աշխատաժողովին մասնակցող մյուս բոլոր երկրների արտգործնախարարները: Նրա հետ երկկողմ ձևաչափով ցանկացած բանակցություն նշանակելու է բավարարել Դավութօղլուի հավակնություններն այս այցից: Եթե թուրքական մամուլը հիմա է նման մանիպուլյացիոն գրոհ սկսել, պատկերացնել միայն կարելի է, թե ինչ է լինելու, եթե աշխարհը տեսնի Դավութօղլուի և Սերժ Սարգսյանի ձեռքսեղմումները: Մինչդեռ Հայաստանը, կարծես, ընտրել է Թուրքիայի հետ հեռակա բանակցություններ վարելու տարբերակը: Նախ` ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կոշտ պատասխանեց Հայաստանի կողմից Ադրբեջանի «օկուպացված տարաքները»վերադարձնելու մասին` Դավութօղլուի հայտարարություններին` նշելով, թե նա ճիշտ կանի` այցելի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իսկ դրանից հետո «Առավոտ» օրաթերթը, հանկարծ հղում կատարելով անանուն դիվանագիտական աղբյուրների, գրում է, թե Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է Դավութօղլուին, ու հիմա սպասում են, թե վերջինս Երևան այցելության ժամանակ ի՞նչ պատասխան է տալու դրա վերաբերյալ: Ճանապարհային այդ քարտեզը հիմնված է միմիայն հարաբերությունների կարգավորման` հայկական կողմի նախապայմանների վրա` կապված սահմանները բացելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ԼՂ հարցում միայն Ադրբեջանի դիրքսրոշումը մեղմացնելուն ուղղված ջանքերով հանդես գալու հետ: Սակայն դրանում սեղանին դրված և առայժմ օրակարգից չհանված հայ-թուրքական արձանագրությունների մասին ոչ մի խոսք չկա: Գուցե նույնպիսի մանիպուլյացիոն քարոզչական մեխանիզմներով հայկական կողմը պաշտպանվո՞ւմ է թուրքական դիվանագիտական հարձակումից: Սակայն քանի դեռ կա արձանագրությունները վավերացնելու հնարավորությունը, նման քայլերն ընկալվելու են որպես թուրքական թակարդում թպրտալու դրսևորումներ:

Այս իմաստով ժամանակին էր ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի համատեղ հայտարարությունը, որով նրանք կոչ են անում Հայաստանի իշխանություններին` ստորագրությունը հետ կանչելու միոջոցով օրակարգից հանել դրանք վավերացնելու հարցը: Դավութօղլուի առաջիկա այցը ցույց կտա, թե որքանով է Հայաստանի իշխանությունը պատրաստ հերթական անգամ կուլ չտալ թուրքական խայծը:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Yerkir.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը