Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում

14.12.2013   
  
hits: 3076


Դեկտեմբերի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում  կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում: Դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Համառուսաստանյան հանձնաժողովի անդամները, Մոսկվայի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդականը, Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի և առաջատար այլ ԲՈՒՀ-երի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, քաղաքագետներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, ողջունելով ներկաներին, մասնավորապես ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի համար ազգային անվտանգության խնդիր է և պետք է դիտվի առաջին հերթին պատմական համատեքստում: Դեսպանը նշեց նաև, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեցող հարց է և կարևոր է առաջին հերթին նմանատիպ ողբերգություններից հետագայում խուսափելու համար:

ՀՀ դեսպանի խոսքին հաջորդեց քաղաքագետ, լրագրող Ա.Մելիք-Շահնազարովի ելույթը: Նա մասնավորապես նշեց, որ Ցեղասպանության խնդիրը և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև  ամբողջ մարդկության համար:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշեց, որ այս միջոցառումն էլ ավելի արդիական և կարևոր է 2013թ նշվող ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման կոնվեցիայի 65-րդ տարելիցի համատեքստում:

Յուրի Նավոյանի ելույթին հաջորդեց «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանի ելույթը: Մեջբերելով առաջատար, հեղինակավոր պատմաբանների կարծիքները` նա խոսեց Ռուսաստանի հայ համայնքի վերակազմավորման անհարժեշտության մասին, հիշատակեց Ցեղասպանության հարցում հայ համայնքի համախմբման համար անհրաժեշտ  գործոնները:

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը անցկացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալներով և պատվոգրերով  պարգևատրման արարողությունը: Մասնավորապես «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանին շնորհվեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, գրող, սցենարիստ, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լևոն Գրիգորյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը:

Միջոցառման ավարտին հնչեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայորդաց տուն» հայեցի դաստիարակության կետնրոնի սաների կատարմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Tags: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը