Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետի խորհուրստ քվեարկության չի անցկացրել վիճահարույց թեկնածուին դատավորի պաշտոնում նշանակելու համար, ով բախվել է մեծամասնության հետ այն պատճառով, որ անդամակցում է Հայոց ցեղապանությունը ժխտող կազմակերպությանը:
Ինչպես գրում է «The Boston Globe»-ը, խորհուրդը միաձայն հաստատել է նահանգապետ Դեվալ Պատրիկի առաջ քաշած երկու թեկնածուներին դատավորի պաշտոնում, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել Առաջին ատյանի գլխավոր դատարանի անդամ Ջոզեֆ Բերմանի նկատմամբ, որի նշանակման վերաբերյալ քվեարկությունը հետաձգել էր նահանգապետը երկու շաբաթ առաջ: Դեվալ Պատրիկը երկու շաբաթ առաջ որոշել է քվերարկության չներկայացնել Ջոզեֆ Բերմանի թեկնածությունը խորհրդարանի մեծամասնության հետ տարաձայնության պատճառով:
Հիշեցնենք, որ ամերկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դեվալ Պատրիկի կողմից Առաջին ատյանի գլխավոր դատարանի անդամի թեկնածու առաջադրված Ջոզեֆ Բերմանը բախվել է հակասության հետ Հակավարկաբեկման լիգայում իր առաջատար դերի ու այս կազմակերպության կողմից Հայող ցեղասպանությունը ժխտելու պատճառով: Խորհրդի անդամ, Ուոթերթաունից դեմոկրատ Մերելին Պետիտո Դիվեյնին գլխավորել է Բերմանին դեմ խումբը ու հայտարարել, որ ինքն ունի հինգ ձայն, որոնք անհրաժեշտ են թեկնածությունը մերժելու համար: «1939թ.-ին Հիտլերը, հրեաների ոչնչացման իր հրեշավոր ծրագիրն իրագործելիս հայտարարեց. «Ո՞վ է հիշում հայերի մասին»:Ես հիշում եմ: Ու շատերն են հիշում»,- դողացող ձայնով ասել է նա արցունքն աչքերին: