Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նամականիշ նվիրված Ջորջ Բայրոնի 225-ամյակին

06.12.2013   
  
hits: 2687


Դեկտեմբերի 5-ին հանդիսավոր պայմաններում մարվել է Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Անգլիացի հայտնի բանաստեղծ Ջորջ Գորդոն լորդ Բայրոնը ծնվել է Լոնդոնում 1788 թվականի հունվարի 22-ին ազնվականի ընտանիքում: 1816 թ-ին ճանապարհորդելով Վենետիկ եւ այնտեղ որոշ ժամանակ ապրելով, նա ծանոթացել է Մխիթարյան միաբանության հայ կրոնական եւ մշակութային գործիչների հետ, ինչպես նաեւ Միաբանության վանականներից սովորել է հայերեն: Բայրոնը անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն է թարգմանել մի շարք կրոնական եւ աշխարհիկ ձեռագրեր, ինչպես նաեւ ստեղծել է անգլերեն-հայերեն բառարան։

Նամականիշի վրա պատկերված է Ջորջ Բայրոնի դիմանկարը,  խորապատկերին Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին` Սբ. Ղազար կղզում» նկարն է: Նամականիշի ձախ կողմում պատկերված են Բայրոնի ձեռքով գրված հայերեն տառերը եւ իր հայերեն ստորագրությունը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում եւ կազմված է երկու բառից՝ «Լօրդ Բայրոն»:

Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն է տրամադրել Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը, Երեւանի Բայրոնի անվան գրադարանը, ինչպես նաեւ Շոտլանդիայի Բայրոնի միջազգային հինմադրամը, որը տրամադրել է Բայրոնի բնագրերը:

Հայաստանի Բրիտանական Խորհրդի ջանքերով տրամադրել է Ջորջ Բայրոնի ծոռան Ռոբին Բայրոնի ուղերձը, որում ասվում է.

«Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Հայաստանը լորդ Բայրոնին նվիրված նամականիշ է թողարկելու: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Այդուհանդերձ, մինչեւ վերջերս երբեք Հայաստանում չէի եղել. այդ բացթողումը, սակայն, շտկվեց անցյալ տարի Երեւան կատարած իմ հրաշալի այցելությամբ, որի ընթացքում ես անմիջական կերպով ծանոթացա Հայաստանի պատմությանն ու գրականությանը: Կասկած չկա, որ իմ վայելած ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը կրկնապատկվում էին  իմ նախնի լորդ Բայրոնի  հանդեպ հայերի ակնածանքով:

Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին եւ լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ  տեսնել թողարկված նամականիշը»:

Նամականիշի թողարկման օրը՝ 5 դեկտեմբերի 2013թ.

Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ

Դիզայներ՝ Վահագն Մկրտչյան

Տպաքանակը՝ 40 000 հատ

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը