Թուրքիայում նոր կազմավորված Ժողովուրդների դեմոկրատակ կուսակցության փոխնախագահ Էրթուղրուլ Քյուրքչուն հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Սըրրը Սուրեյա Օնդերն է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ժողովուրդների դեմոկրատակ կուսակցության գլխավոր գրասենյակում 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված տեղեկություններ հաղորդող կուսակցության փոխնախագահ Էրթուղրուլ Քյուրքչուն հայտարարել է, թե իրենց եւ իհարկե ժողովրդի թեկնածուն է Սըրրը Սուրեյա Օնդերը։ Նա նշել է, թե Թուրքիայի բոլոր քաղաքներում աշխատելու են թեկնածուներ առաջադրել եւ պայքարի մեջ մտնել 2014-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Նշենք, որ նորաստեղծ HDP-ի խորհրդի կազմի մեջ են ընդգրկվել հայ համայնքից Ստամբուլի Յեշիլքոյի հայկական դպրոցի տնօրեն Գարո Պայլանը, դիարբեքիրցի հայտնի հայ գրող Մկրտիչ Մարկոսյանը։
Հիշեցնենք, որ Սըրրը Սուրեյա Օնդերը 2012-ի ապրիլի 24-ին, Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, թե 1915-ին հայերի մեծ կոտորած է տեղի ունեցել, որը աշխարհի բոլոր լեզուներով էլ ցեղասպանություն է կոչվում։