Ավստրալիայի պահպանողական կառավարությունը մտադիր է չեղյալ ճանաչել թշնամության լեզուն արգելող օրենքները՝ հիմնավորելով, որ դրանք ճնշում են խոսքի ազատությունը։ Այդ նախաձեռնությանը դեմ են երկրի մի շարք համայնքներ, այդ թվում՝ հայկականը, գրում է «The New Zealand Herald»-ը։
Ռասայական խտրականության դեմ օրենքում լրացումները Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսի կողմից խորհրդարան ներկայացված առաջին նախաձեռնությունը կդառնան։ Բրանդիսն ու վարչապետ Թոնի Էբոթը վրդովված են աջ հայացքների տեր տեսաբան Էնդրյու Բոլտի դատվելու փաստով։
Բոլտը մեղավոր էր ճանաչվել սեպտեմբերյան ընտրություններից առաջ՝ իր հոդվածների համար։
Էբոտը դատավճռի կայացումից հետո ասել էր, որ «խոսքի ազատության սրբազան իրավունքը» չպետք է սահմանափակվի, եւ որ խոսքի ազատություն նշանակում է ասել այն, ինչն ուրիշներին կարող է դուր չգալ։