Հալեպում նոյեմբերի 29-ին կեսօրից հետո ականանետային գնդակոծման են ենթարկվել հայաշատ Սուլեյմանիե եւ Նոր Գյուղ թաղամասերը: Ռումբերից մեկն ընկել է Օրուլեան առեւտրի տան շենքի վրա՝ հայկական Զվարթնոց եկեղեցու դիմաց: Պայթյունի հետեւանքով գլխից վիրավորվել է ազգությամբ հայ դեռահաս Անդո Թութունջյանը: Տղային տեղափոխել են հիվանդանոց: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տուն են տեղափոխել: Այդ մասին հաղորդում է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Երկրորդ ռումբը պայթել է Սուլեյմանիե պողոտայում՝ բենզալցակայանի դիմաց: Վիրավորներ ու զոհեր չկան:
Վերջին օրերի ընթացքում Հալեպում հայկական թաղամասեր Սուլեյմանիեն, Նոր Գյուղն ու Ժիտեյտիեն բազմիցս ենթարկվել են ականանետային գնդակոծման: