Ընդդիմության գրոհայինների կողմից սիրիական բանակի ռազմա-տրանսպորտային վարչության երկու շենքերի պայթյունի հետեւանքով Դամասկոսի Հարասթում նոյեմբերի 17-ին զոհվել էին մի քանի տասնյակ զինծառայողներ, որոնց թվում է ազգությամբ հայ զինծառայող Հակոբ Տեր- Ղազարյանը: Այդ մասին հաղորդում է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Պայթունի հետեւանքով տեղի է ունեցել շենքի փլուզում:1988թ.-ի սեպտեմբերի 14-ին ծնված Հակոբ Տեր-Ղազարյանի մարմինը ճանաչել են նոյեմբերի 21-ին՝ ԴՆԹ-ի անալիզի անցկացումից հետո: Զոհվածների մարմինները անճանաչելիորեն են վնասվել, ինչը բարդացնում է ճանաչման գործընթացը:
Հիշեցնենք, որ Հալեպում նոյմեբերի 19-ին հայաբնակ Ազիզիե շրջանի ուղղությամբ հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել էր հայ կին: