Ըստ haber3.com-ի`Կարսի նահանգապետ Էյուփ Թեֆեն ասել է. «Անիի ավերակներում աշխատանքները դարձյալ սկսեցինք: Անին մեզ համար շատ կարևոր է, հատկապես` որպես զբոսաշրջության կենտրոններից մեկը: Անին 3 տարի է, ինչ լքված է: Այժմ, «Փամուքքալե»համալսարանի և թանգարանի տնօրինության մասնակցությամբ, մեր աշխատանքները վերսկսում ենք»:
Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունն այս աշխատանքների համար հատկացրել է 110 հազար լիրա: Բարեկարգման աշխատանքները կտևեն մոտ 45 օր:
Yerkir.am