Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վիրահայոց թեմի ներկայացուցիչը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ լիդերների Ստամբուլի «Գորիզ 2013» սեմինարին

19.11.2013   
  
hits: 2997


2013 թվականի հոկտեմբերի 31-ից առ նոյեմբերի 3-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ առաջնորդների «Գորիզ-2013» սեմինարին, որը տեղի ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Սեմինարը կազմակերպել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Հրանտ Դինքի անվան Հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Սեմինարի շրջանակներում մասնակիցները ծանոթացան Թուրքիայում հայ համայնքի պատմությանը և ներկա իրավիճակին, Թուրքիայի հայ ազգաբնակչությանը, քննարկեցին ինչպես քաղաքական և իրավական բնույթի, այնպես էլ տվյալ ժառանգության պահպանության գործում համագործակցության հարցերը: Կազմակերպվեցին հանդիպումներ «Ագոս», «Մարմարա» և «Ժամանակ» (առավել հին հայալեզու թերթ, որը հրատարակվում է առանց ընդմիջումների) հայալեզու թերթերի, «Արաս» հայկական տպագրատան, «Նոր ռադիո» հայկական ռադիոյի և «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, «Գետրոնագան» հայոց դպրոցի տնօրենի հետ:

Առանձին նստաշրջաններ նվիրվեցին հայկական կրոնական հիմնադրամների և նրանց գույքի, Թուրքիայում հայկական տպագիր մամուլի, Արևմտյան Հայաստանում հայոց ժառանգության հարցերին: Կազմակերպվեց հանդիպում ֆրանսիական լրագրողներ, «Հայկական ուրվականը Թուրքիայում» գրքի հեղինակներ Լոր Մարշանի և Գիյոմ Պերրիեի հետ:

Նոյեմբերի 2-ին նստաշրջանի մասնակիցները մասնակցեցին «Մահմեդականացված հայերը Թուրքիայում» կոնֆերանսին, որը կազմակերպվել էր Բոսֆորի համալսարանում՝ ի Թուրքիայի, ինչպես նաև արտասահմանյան հայտնի թուրք, քուրդ, հայ և ուրիշ պատմաբանների մասնակցությամբ:

Նոյեմբերի 3-ին, կիրակի օրը, սեմինարի մասնակիցները այցելեցին Ստամբուլի գերեզմանոցներից մեկում գտնվող Հրանտ Դինքի շիրիմին, ներկա գտնվեցին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի առաջնորդանիստ «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին, որից հետո ծանոթացան Ստամբուլի հայաբնակ Քումքափը թաղամասին:

Հարկ է նշել, որ Թուրքիայի հայ համայնքում, Վրաստանի հայ համայնքի նման, դեռևս գոյություն ունեն չկարգավորված գույքային խնդիրներ, որոնք, հուսով ենք, մոտ ապագայում կունենան իրենց լուծումը:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ
Tags: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, երիտասարդներ/youth, կրոն/religion, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը