Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավոր Նիկոլայ տոկարսկին առաջարկել է 2013-2015թ. միջոցառումների ցանկում ներառել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Դոնբասա»-ն, նա մարզխորհրդի նիստում այդ մասին ասել է փաստաթղթի քվեարկությունից առաջ: «Մարզի տարածքում հայկական մեծ համայնք է ապրում, առաջարկում եմ դա ինչ-որ կերպ հաշվի առնել»,- նշել է նա:
Քաղաքապետարանի վարչության պետ Վիկտոր Նիկոլաենկոն նշել է, թե հայերը կարող են ներկայացնել իրենց նախագծերը, որոնք կքննարկվեն եւ հավանության կարժանանան:
Լուրեր Հայաստանից - NEWS.am