Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Բարեկամի» նախապայմանները «պոտենցիալ բարեկամին»

25.11.2013   
  
hits: 2505


Բոլոր նախադրյալները հուշում են, որ Անկարան շարունակում է իմիտացիոն գործողություններով շղարշել հայ-թուրքական հարաբերությունները իբրեւ թե նոր մեկնարկ ապահովելու քաղաքականության կիրառումը։ Իրականում, Անկարայի նախապայմանային քաղաքականությունից ոչինչ չի փոխվել։ Նախ մեջբերենք թուրք թիւ մեկ դիւանագետի ծխածածկույթ առաջացնելու միտումով կատարված վաշինգտոնյան հայտարարությունը։

«Գործընթացը դեռ շարունակվում է, և (հայ-թուրքական) արձանագրությունները գտնվում են խորհրդարանում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ունի երեք ասպեկտ: Առաջինն այն է, որ հարևան երկրները պետք է հարգալից գտնվեն միմյանց հանդեպ: Երկրորդն առնչվում է Թուրքիայի ու Հայկական սփյուռքի (համայն աշխարհի հայության) միջև առկա պատմական հարցերի լուծմանը, իսկ երրորդը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Գործընթացը կպասկվի հաջողությամբ, եթե միաժամանակ իրագործվեն այս երեք կետերը: Թուրքիան մեծապես ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը շարունակվում է նաև ներկայումս։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը առաջնորդվում է ոչ թե «բարեկամ-թշնամի» տարբերակման սկզբունքով, այլ՝ «բարեկամ-պոտենցիալ բարեկամ» սկզբունքով:

Հիմա տեսնենք, թե «պոտենցիալ բարեկամից» ի՞նչ է ակնկալում «բարեկամը»։

Տարբաղադրենք հայտարարությունը այնտեղ շղարշը հեռացնելու համար եւ տեսնելու՝ Անկարայի անփոփոխ նախապայմանները։

«Գործընթացը դեռ շարունակվում է, և (հայ-թուրքական) արձանագրությունները գտնվում են խորհրդարանում»։ Այո. իրոք արձանագրությունները կարող են հանկարծակի վերադառնալ խորհրդարանի օրակարգ, թեեւ դրանք հանվել էին օրակարգից, առանց ուղղակի հայտարարության, այլ օրակարգային բազմաթիւ չքննարկված կետերի հետ, որոնք ժամկետային հարց ունեին օրակարգում մնալու համար։ Բայց ոչինչ չի խանգարի, որ արձանագրությունները վերստին հայտնվեն խորհրդարանի օրակարգում եւ ներկայացվեն խորհրդարանական քննարկման։ Այս նրբությունն է, որ Դաւութօղլուն ուզել է շրջանցել, հարաբերությունների ներկա պատկերին իբրեւ թե դրական լիցք հաղորդելու քարոզչական մոտեցումով։

«Հարևան երկրները պետք է հարգալից գտնվեն միմյանց հանդեպ»: Այս պարզ ճշմարտությամբ կարգախոսը խորքում ակնարկում է թուրքական թիւ մեկ նախապայմանը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչը որ իր հերթին նշանակում է հրաժարում Արեւմտահայաստանի պահանջից։

Երկրորդն առնչվում է Թուրքիայի ու Հայկական սփյուռքի (համայն աշխարհի հայության) միջև առկա պատմական հարցերի լուծմանը։ Սա պարզապես դիւանագիտական լեզվով նշանակում է, որ Երեւանը պետք է դուրս բերի Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջադրանքը արտաքին քաղաքականության օրակարգից։ «Պատմականը» այստեղ բնականաբար պատահական չէ օգտագործված։ Խնդիրը Անկարայի համար շարունակում է մնալ պատմական եւ ոչ իրաւաքաղաքական հարթության վրա, որի լուծման համար պատմագետների միացյալ հանձնաժողով է պետք։

Եւ երրորդը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Անկարայի (եւ իհարկե Բաքվի) պատկերացրած խաղաղությունը կհաստատվի, եթե հայկական զորքերը հեռանան Արցախի Հանրապետությունից եւ ազատագրված տարածքներից։

«Գործընթացը կպսակվի հաջողությամբ, եթե միաժամանակ իրագործվեն այս երեք կետերը»: Հենց այստեղ է անկեղծանում Դաւութօղլուն։ Երեք նախապայմանները պետք է միաժամանակ կատարի Երեւանը, որից հետո միայն կկարգավորվեն հարաբերությունները։

Այս ֆոնի վրա պիտի դիտարկել նաեւ սեւծովեան համաժողովի շրջանակներում Դաւութօղլուի Երեւան հաւանական ժամանման խնդիրը։ Թեեւ թուրք արտգործնախարարը օրինաչափ էր նկատել Երեւանի կողմից իրեն հղված հրաւերը’ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպման ընդհանուր պարունակը նկատի ունենալով, այսուհանդերձ հիշեցրել էր, որ  Երևան կատարելիք այցը կապվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Սա խոսում է ենթանախապայմանի մասին։

Պարզ է, որ ծխածածկույթ է առաջացվում Անկարայի կողմից։ Թե Դաւօթողլուն կգա՞ կամ ոչ Երեւան, դա արդեն տեղաշարժի առումով հիմնական նշանակություն չի ունենա։ Տեղաշարժի մասին կարելի է խոսել նման իմիտացիոն գործողություններից հեռու, կուլիսների հետևում ընթացող ռուս-թուրքական բնակցությունների արդյունքում։ Ոչ անպայման մեզ համար դրական ակնկալիքով։

 

Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

   
Tags: քաղաքականություն/politics, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը