Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

STAR. Հայաստանը 2015-ից առաջ Թուրքիայի հետ մերձեցմանը ջերմ չէ, իսկ Ղարաբաղի խնդիրն էլ չի լուծվելու

16.12.2013   
  
hits: 2759


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երեւանյան այցին է անդրադարձել Թուրքիայի Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի տնօրեն, թուրքական Star պարբերականի սյունակագիր Մենսուր Աքգյունը։

Թուրք հայտնի վերլուծաբանն իր հրապարակման սկզբում նշել է, թե չնայած 2009-ին, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները փափկեցրեցին հայ-թուրքական հարաբերությունները, սակայն դրանք դեռ խնդրահարույց են մնում։

Մենսուր Աքգյունը գրել է, թե Թուրքիան Ադրբեջանից խիստ հակազդեցության հետեւանքով առկախեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ երկու երկրները հարաբերությունները պայմանավորեցին Ղարաբաղի խնդրի լուծման մեջ կատարվելիք քայլերով։

«Շատերի կարծիքով, եթե հարաբերություններն այսպես ընթանան, Ադրբեջանն իր պահանջը Թուրքիայի վրայից չի հանի։ Հայաստանը, ով աշխատում է աշխարհին ճանաչել տալ Ցեղասպանությունը, 2015-ից առաջ Թուրքիայի հետ մերձեցմանը ջերմ չի նայելու։ Բացի այդ, Ղարաբաղի խնդիրն էլ չի լուծվելու։ Սական ես հուսով եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն»,-գրել է թուրք վերլուծաբանը՝ կետերով նշելով իր լավատեսության հիմքը.

  1. Թուրքիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, դրա համար էլ հենց Դավութօղլուն մեկնեց։ Այլ դեպքերում Թուրքիան ավելի ցածր մակարդակով կմասնակցեր նման հանդիպումներին։
  2. Երբ Դավութօղլուն օդանավում տեղահանության մասին էր խոսում, լրագրողների մեջ էին նաեւYeni Safak-ի լրագրող Մարգար Եսայանը եւ «Ակոս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ինչպես նաեւ Սփյուռքը ներկայացնող Սամսոն Օզարարատը։
  3. Մյուս կարեւոր կետն այն էր, որ Դավութօղլուի այցի ժամանակ գրեթե բոլոր հայտնի թուրքական հեռուստաընկերությունները եւ լրատվամիջոցները Երեւանում էին։
  4. Երեւում է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առաջընթաց կա։ Կարծես կողմերը համաձայնվել են հարցը միանգամից լուծելու փոխարեն քայլ-քայլ կարգավորել։ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ռազմավարական առումով իրեն չանհանգստացնող ինչ-որ զիջման կգնա։
  5. 2009-ի համեմատ հիմա այլ իրավիճակ է։ Հիմա Թուրքան Ադրբեջանի հետ այս հարցով ավելի խորը շփումների մեջ է։ 2009-ին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մասին Ադրբեջանին միայն զգուշացրել էր։ Իսկ այս անգամ արդեն Ադրբեջանի հետ խորհրդակցել եւ համաձայնեցրել է։
  6. Թուրքիան այս անգամ ավելի պատրաստված է երեւում։ Թուրքիան արդեն հասկացել է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ադրբեջանում բացի իրենց շահերից այլ բանով չեն զբաղվելու։
  7. Թուրքիան 4 տարի առաջվա համեմատ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատճառը չի համարում Ցեղասպանության մեղադրանքից փրկվելը։ Երկու երկրների հարաբերություններն այժմ փոխադարձ շահերի եւ տարածաշրջանային կայունության հիման վրա են կառուցվելու։ Պատմական նախապաշարումներից եւ վաղերից ազատված Թուրքիան ցեղասպանության հարցը երկրի ներսում է քննարկելու։
  8. Դավութօղլուն օդանավում հիշատակեց 1915-ի ողբերգությունը, որի ընթացքում վկայակոչեց «տեղահանություն» տերմինը։ Այսինքին, սա վկայում է, որ Անկարան առաջիկայում իր հարցն ինքն է լուծելու եւ ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգից կարող է հանել»,-գրել է Մենսուր Աքգյունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Tags: քաղաքականություն/politics, Արցախ/Artsakh, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը