Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կալիֆորնիայում տեղի է ունեցել «Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով

16.12.2013   
  
hits: 2899


Ամերիկայի Հայկական համագումարը «Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով է կազմակերպել Կալիֆորնիայում: Գիտաժողովի բանախոսներն էին պրոֆեսոր Օշին Քեշիշյանը և Հայկական համագումարի ամառային կուրսի շրջանավարտներ Դորիս Մելքոնյանը, Արդա Մելքոնյան, Անուշ Սունին, ովքեր նոր էին վերադարձել անցած ամիս Ստամբուլում կայացած համանուն համաժողովից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի Հայկական համագումարից, բացման խոսքով է հանդես եկել ասամբլեայի խորհրդի անդամ Լիսա Գալուստյանը, ով շնորհակալություն հայտնեց ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար:

«Մեծ պատիվ է մեզ համար ունկնդրել այս երեք գիտնականների զեկույցները և նրանց ավարտական աշխատանքները ներկայացնել մեր համայնքին և անդամներին: Միջոցառման նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը ցուցում է նրանց աշխատանքների կարևորության և արժեքավորության մասին»,- նշել է Ամերիկայի Հայկական համագումարի Արևմտյան շրջանի կառավարիչ Ալին Մախսուդյանը:

Բանախոսներից Դորիս Մելքոնյանը ներկայացրել է «Մուսուլմանական տներ տարվածները. հայ երեխաների վերապրումները Հայոց ցեղասպանության ժամանակ» աշխատանքը և պատմել Ստամբուլի կոնֆերանսի մյուս բանախոսների և նրանց ներակայացումների մասին:

Իսկ Արդա Մելքոնյանը ներկայացրել է «Գենդերը և Հայոց ցեղասպանության ժամանակ գոյատևման հնարավորությունները» թեման` ցուցադրելով նաև բանավոր պատմության, փրկվածների հիշողությունների օրինակներ:

«Տարբերության արտադրությունը. Իսլամացված հայերի դեպքը» խորագրով աշխատանք է ներկայացրել Անուշ Սունին, ով պատմել է նաև Թուրքիայում քրդական ընտանիքի հետ ապրելու և հայկական թաղամասերում անցկացրած ժամանակի մասին:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին քննարկումների ավելացումը պայմանավորված է հատկապես վերջին ութ տարիների ընթացքում նկատվող հայկական խնդրի տաբուի խախտմամբ: Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ակադեմիական կոնֆերանսը Թուրքիայում տեղի է ունեցել 2005 թվականին: Դրանից ի վեր Հայոց ցեղասպանության մասին ավելի ու ավելի շատ կրթաթոշակային ծրագրեր են թափանցել Թուրքիա, ինչն իր հերթին նոր հնարավորություն էր բերել իր հետ, ինպես օրինակ` ծպտյալ «իսլմացած հայերի» բացահայտումը:

ARMENPRESS.am

Tags: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, կրոն/religion, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը