Հայ գիտնականները կմասնակցեն հինգշաբթի Տուլայում բացված ստորջրյա հնագիտության և ծովային պատմության գիտագործնական համաժողովին։
Ինչպես տեղեկացնում են տարածքային կառավարությունից, «Ստորջրյա ժառանգություն» համաժողովը կանցկացվի նոյեմբերի 14–16–ն ընկած ժամանակահատվածում։
«Համաժողովի աշխատանքին կմասնակցեն Ֆեդերացիայի խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովը, ՌԴ մշակույթի նախարարության, ԱԻՆ, Մոսկվայի կառավարության, Մշակութաբանության ռուսական ինստիտուտի, ՌԳԱ հնագիտության ինստիտուտի և այլ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ»,–ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փորձի փոխանակման համար համաժողովին ներկա կլինեն Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Իսպանիայի գիտնականները, ինչպես նաև Ռուսաստանի ավելի քան տասը քաղաքների ներկայացուցիչներ։
«Համաժողովի մասնակիցները կքննարկեն ջրից դուրս բերված առարկաների պահպանման, հեռակառավարվող ստորջրյա սարքերի կիրառման, ստորջրյա հնագիտության խնդիրները»,– հաղորդում է կառավարությունը։
Նովոստի–Արմենիա