Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքական վստահության ճահիճը

14.11.2013   
  
hits: 2615


Հանրությունը չէր հասցրել մարսել թուրքական Today's Zaman պարբերականի միջոցով Անկարայի կողմից Հայաստանին նետված տեղեկատվական պրովոկացիոն խայծը ԼՂ-ին հարակից 5 շրջաննները հանձնելու` Երևանի պատրաստակամության և դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին, և արդեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում Հայաստանին` թոթափել Թուրքիայի հանդեպ ունեցած անվստահությունը: Թե ի՞նչը հիմք ընդունելով`  Հայաստանը պետք է վստահի Թուրքիային, Դավութօղլուն, իհարկե, մոռացել է պարզաբանել: Նա, թերևս, նկատի ունի 2009թ. ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները վավերացնելու առումով միջազգային մակարդակով տրված հավաստիացումներից հրաժարվելը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու քաղաքականությունից բխող «վստահությունը», որը երախտամոռ հայերը գնահատել չեն ցանկանում: Իհարկե, Հաաստանի բարեբախտությունն էր, որ Թուրքիան ինքը սառեցրեց այդ չարաբաստիկ արձանագրությունները և մնաց դրանց տակ: Բայցևայնպես` հղվող ուղերձների նման տոնայնությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ընտրել է Հայաստանի և հատկապես միջազգային հանրության ականջները շոյելու մարտավարությունը:

 Դա ունի իր պատճառները: Առաջինը, իհարկե, Հայաստանի` Մաքսային միություն քշվելու իրողությամբ պայմանավորված` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում տանտիրոջ կարգավիճակով իր դիրքերն ամրապնդելու` Ռուսաստանի ամբիցիաները չափավորելն է: Թուրքիան հաշվի է առնում նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի փոխվող վերաբերմունքը, այս տարածաշրջանի նկատմամբ Թեհրանի աճող հետաքրքրությունը և պարզապես չի ցանկանում դուրս մնալ ուժեղ խաղացողների մրցապայքարից: Իսկ դրա համար լավագույն գործիքը, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում գերշահագրգռված լինելու իմիտացիայի ստեղծումն է:

 Երկրորդը Սիրիայում կրած ուղղակի խայտառակ դիվանագիտական պարտությունից ինչ-որ կերպ դուրս պրծնելու, դեմքը փրկելու մղումն է: Խնդիրն այն է, որ հենց սիրիական ճգնաժամում ունեցած կատաստրոֆիկ դերակատարությամբ Թուրքիան մերկացրեց իր իսկ հորինած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության սնանկությունն ու շովինիստական էությունը: Հայաստանի նկատմամբ բարեկամական զեղումների արտահայտություններն ուղղված են սեփական հեղինակությունը փրկելուն և համապետական ընտրություններին մոտեցող Էրդողանի վարչակարգի նկատմամբ միջազգային դրական վարկանիշը վերականգնելուն:

 Եվ վերջապես երրորդ պատճառը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված, իր նկատմամբ կանխատեսելի ուժեղ ճնշումներին դիմակայելու հրամայականն է, որը ստիպում է Անկարային հերթական անգամ խաղարկել Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկությունը` Ցեղասպանության ճանաչման քաղաքական և հումանիստական անհրաժեշտությունը օրակարգից հանելու նպատակով: Անկարան փորձում է երկրորդ անգամ մտնել նույն ջուրը, որը ճահճացել է հենց իր դաշտում: Նրա այդ ցանկությանը մեծ հաշվով չեն հավատում ոչ միայն Երևանում, այլև աշխարհում` ընդհանրապես: Մինչև Թուրքիան վերջնականապես չհստակեցնի` ինչ է անելու Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հետ, Անկարայից հնչող ցանկացած հայտարարություն թվալու է ոչ հիմնավոր: Բայց ողջ հարցն այն է, որ Անկարան ձգտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը պայմանավորել ոչ թե այդ արձանագրություններով, այլ Հայաստանի տրամադրվածության բացակայությամբ և ղարաբաղյան բանակցային գործընթացի հարուցած բարդություններով, այսինքն` իրեն ազատել արձանագրությունների կապանքներից ու պատասխանատվությունը բարդել Երևանի վրա: Կստացվի դա, թե` ոչ, դժվար է ասել: Շատ բան կախված է հենց Երևանից և արտաքին այն ուժերից, որոնք կարող են վերջինիս մղել Թուրքիայի հետ գիշերային դիվանագիտության մոտիվներով նոր սեպարատ բանակցությունների: Բայց փաստն այն է, որ Անկարան 1915թ. ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ աշխատում է չափազանց ինտենսիվորեն` ոչ թե այդ հեռանկարն ընդունելով որպես ցնցակաթված հարուցող արհավիրք, այլ` խոչընդոտ, որը պետք է վերացնել ցանկացած գնով: Եթե նա առաջիկա մեկուկես տարում շարունակի նույն տեմպերով, ոչ ոք չի կարող ասել` ինչ կունենանք 2015թ. ապրիլի 24-ին կամ կունենա՞նք, արդյոք, ինչ-որ բան ընդհանրապես, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ Անկարայի այս հետևողական ու լուրջ աշխատանքներին հայկական կողմի հակադարձը համարժեք չէ: Սփյուռքի առանձին հատվածների, կազմակերպությունների գործադրած քաղաքական, լոբբիստական ջանքերն ակնհայտորեն բավարար չեն: Որքան էլ դրանք կազմակերպված լինեն, չեն կարող մրցակցել պետության մակարդակով վարվող քաղաքականության հետ, այն էլ այնպիսի պետության պարագայում, ինչպիսին Թուրքիան է:

 Հայաստանը, որպես պետություն, կարծես իրեն ընդհանրապես դուրս է դրել այս պրոցեսից և այն ամբողջությամբ թողել է Սփյուռքի վրա: Ուկրաինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը ասում է, թե Ցեղասպանության ճանաչման, ընդհանրապես պահանջատիրության խնդիրը Հայ Առաքելական եկեղեցունն է, ոչ թե պետությանը: Մինչդեռ հրապարակային մակարդակում չեզոքություն պահպանելը չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա նաև կուլիսային մակարդակում: Անգամ Անկարայից Դավութօղլուի միջոցով հղվող վերջին այս ուղերձները պատշաճ պատասխանի չեն արժանանում: Այս առումով ամենամեծ հարվածը հասցնում է զույգ արձանագրություններից ստորագրությունը ետ կանչելուց Երևանի չհրաժարվելու կեցվածքը: Այն օգուտ է տալիս` բուն արձանագրությունների վավերացման պատասխանատվությունը Անկարայի վրա թողնելու առումով: Բայց եթե այս տեսակետից այն շղթայում է Թուրքիայի ձեռքերը, ապա Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ` միանշանակ հայկական կողմի: Այդ արձանագրությունները ստորագրելուց հետո առ այսօր Ցեղասպանության ճանաչման գործընթացը փակուղուց դուրս չի գալիս: Չնայած քաղաքների, երկրամասերի ճանաչման առանձին դեպքերին, դրանից հետո որևէ պետություն պաշտոնապես չի ճանաչել Ցեղասպանությունը: Անկարայի վերջին շրջանի ակտիվացումների հիմնական նպատակը այն փակուղում պահելն է մինչև կրիտիկական շրջանն անցնելը:

Գևորգ Դարբինյան

Yerkir.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը