Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մարդու իրավունքներն ընդդեմ ազգային իրավունքների եւ առաջնահերթությունների ճշտման հարցը

20.12.2013   
  
hits: 2901


Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճիռը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրեւ բացատրություն հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա: Սակայն ածանցյալ հիմնավորում կա Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճռում: Պարզ ձեւով ասվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով միատեսակ կարծիք չկա: Ճիշտ այստեղ է, որ մարդու իրավունքի եւրոպական կառույցը մատնում է ինքն իրեն: Հարցը համեմատվում է հրեական Ողջակիզման (Հոլոքոստ) հետ:

Հիմա փորձենք համեմատել ազատ կարծիքի իրավունքը եւ միջազգային համախոհությունը: Եթե մարդու կարծիքի ազատությունը բացարձակ եւ անքննարկելի սկզբունք է, ապա այդ դեպքում միջազգային համաձայնությունը տվյալ երեւույթի  նկատմամբ ինչպե՞ս կարող է արգելել այդ կարծիքի հրապարակումը: Փաստորեն արգելված է ժխտել հրեական Ողջակիզումը: Իսկ նման դիրքորոշում, մարդու կարծիքի արտահայտության դեմ դրված ճնշամիջոց չէ՞:

Առանց խորանալու այլ հիմնավորումների բացատրության մեջ, միայն այս անհամատեղելիությունը պարզում է խնդրին մոտենալու զուտ քաղաքական մղումը: Որովհետեւ, բողոքառուն Մարդու իրավունքների եւրոպական դատարանն է եւ ոչ թե միջազգային դատարանը: Իսկ Եւրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ գոյացած համախոհությունը դատելու համար պիտի հիմնվեր Եւրոպական խորհրդարանի որդեգրած կեցվածքների, դիրքորոշումների եւ բանաձեւերի վրա եւ ոչ թե միջազգային ընտանիքի ընդհանրապես: Տարբեր հարց, որ մասնակիորեն այս ձեւով եւրոպական կառույցը իր դիրքորոշումով հակասում է եւրոպական պետության որդեգրած օրենքին: Բայց իրավաբանական մեկնաբանությունների ծալքերի ոլորապտույտից հեռու մնալու համար կենտրոնանանք հարցի քաղաքական մոտեցումների վրա:

Հիշենք, որ նույն Ֆրանսիան իր Ազգային ժողովի մեկ հաստատությունից մյուսը եւ` փոխադարձաբար, հարցը քաղաքական շրջագայությունների մեջ դնելուց հետո, չհաստատեց օրինագծի սահմանադրականությունը` ինքնահակասական  ակներեւ  երեւույթ  պարզելով դիպաշարին հետեւողների առջեւ: Նոյն Ֆրանսիայի համար քրեականացված է հրեաների Ողջակիզումը, մինչ սահմանադրական չի նկատվում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժելի նկատելը: Իսկ այստեղ միջազգային համախոհության եւ համաձայնության հղում կատարելու խնդիր չկա, որովհետեւ խոսում ենք մի երկրի մասին, որ պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանությունները: Իսկ այսօր Մարդու իրավունքների եւրոպական դատարանը շատ հանգիստ հղում է կատարում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին:

Եւրոպական ինքնահակասական դրսեւորումները` իրենց հերթին: Հայկական կողմը  անհրաժեշտության առջեւ է վերանայելու իր մարտավարությունը այս հարցի ուղղությամբ: Կարծիքի կամ արտահայտվելու ազատությունը ընդհանրապես քաղաքակիրթ երկրների համար օրինաչափ է, որ գերարժեւորման ենթարկվի: Այստեղ մեր խնդիրը զուտ հայեցողական առումով արդեն իսկ որոշ խոչընդոտների  է հանդիպում, մանավանդ երբ նկատի ենք ունենում, որ ժխտողականության քրեականացման աշխատանքն առավելաբար կենտրոնացել է եւրոպական միջավայրերի վրա: Այս բոլորի վրա ավելանում են նաեւ հրեական խմբավորումների կողմից անուղղակիորեն ստեղծվող արգելակումները` Ողջակիզման դեպքի եզակիությունը պահպանելու համար:

Այս եւ նմանատիպ հանգամանքների բերումով, արդյունքում ստացվում է այն, որ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում մեր առավելները վերածվում են նվազների: Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ մերժում են այն ժխտելու քրեականացումը կամ էլ ենթարկվում են քրեականացման իրենց որոշումների բեկանումներին:

Ճանաչումից հատուցում աշխատանքային անցման մեջ գտնվող հայկական կողմը բոլոր պատճառներն ունի այսօր իր մարդուժն ու տնտեսական ուժը ըստ առաջնահերթությունների կենտրոնացնելու: Իսկ այդ առաջնահերթությունները առավելաբար վերաբերում են Հայաստանի Հանրապետության ժամանակակից խնդիրներին: Ապաշրջափակման պահանջը, Անկարայի նախապայմանային քաղաքականության մերժումը, արցախյան հակամարտության մեջ թուրքական միջնորդության նկրտումների անընդունելիությունը առաջադրանքներ են, որոնք  Թուրքիայի վարքագիծը հակադրում են միջազգային նորմերին եւ այդ առումով  կարող են որոշակի առավելություններ ապահովել հայկական կողմին:

Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլլխավոր խմբագիր

 
Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը