Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արտակ Մաղալյան. Վիճակը շտկելու համար պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի՝ դեմքով իրապես շրջվելու դեպի գիտությունը

22.05.2013   
  
hits: 7646


Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, 2007 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարիների ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:

Արտակի հետ օրերս ունեցանք ևս մեկ զրույց՝ իր այժմյան աշխատանքային գործունեության, կատարած աշխատանքների ու հետագա ծրագրերի մասին: Այսօր կխոսենք այլ բնույթի խնդիրներից:

- Արտակ, ինչպե՞ս եք վերաբերվում վերջին երկու տարիներին իրականացվող տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին: Արդյոք դրանք ի զորո՞ւ են՝ բավականչափ լրջորեն փոխելու իրավիճակը։

- Այդ մրցանակաբաշխություններին ու տարատեսակ մրցանակներին վերաբերում եմ դրական: Իսկ, որպես պատմաբան, եթե գնահատելու լինեմ այդ մրցանակաբաշխությունները, ապա դրանք, իմ կարծիքով, ոչ այլ ինչ են, եթե ոչ երիտասարդ գիտաշխատողների կատարած աշխատանքը և ոլորտի խնդիրները բարձրաձայնելու լրացուցիչ մի միջոց: Դրանց շնորհիվ նաև ակնհայտ դարձավ, որ երիտասարդ գիտաշխատողների կատարած զգալի աշխատանքը հակառակ համեմատական է նրանց ստացած ցածր աշխատավարձին: Անհուսալի միամտություն կլինի կարծել, թե տարատեսակ մրցանակաբաշխություններով կարելի է իրավիճակ փոխել: Պարզից էլ պարզ է, որ բոլոր երիտասարդ գիտաշխատողներին անգամ ամենամեծ ցանկության դեպքում մրցանակ չես տա, իսկ խրախուսանքի արժանի են բոլորը: Կարծում եմ, որ արժանապատիվ աշխատավարձերի պարագայում այս մրցանակաբաշխությունների մի զգալի մասի կարիքն ինքնըստինքյան չի զգացվի:

- Իսկ Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը՝  միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը:

- Այժմ զանազան «ֆակտորների» և «ինդեքսների» մասին…

Մրցանակաբաշխություններ կազմակերպելիս նախ և առաջ պետք է հստակորեն սահմանազատել բնագիտական և հասարակագիտական գիտությունները, մասնավորապես` հայագիտությունը, քանի որ դրանց չափորոշիչները չեն կարող նույնը լինել: Պետք է հստակորեն գիտակցել, որ կան հայոց պատմության և աղբյուրագիտության, հայոց լեզվի և բարբառագիտության, հայ գրականության և գրականագիտության, հայկական պարբերական մամուլի և գրատպության, վիմագրագիտության և ժողովրդագրության հետ կապված բազմաթիվ թեմաներ, որոնք, հարյուրավոր տարիներ էլ անցնեն, չեն հետաքրքրելու արտասահմանյան որևէ հեղինակավոր գիտական հանդեսի, բացառությամբ Սփյուռքի հայագիտական հանդեսները: Մենք ենք լինելու այդ թեմաների հիմնական հասցեատերը և սպառողը: Եվ դա բնական է, չէ՞ որ աշխարհը չի պտտվում մեր շուրջը: Մենք ևս ամեն օր չէ, որ մեզ մտատանջում ենք պատմության հոլովույթում այլ ժողովուրդների ունեցած տեղի և դերի կամ պատմա-մշակութային ժառանգության հետ կապված հարցերով… Սակայն, հենց նմանատիպ հայագիտական թեմաներով զբաղվող երիտասարդ գիտաշխատողներն են հայագիտության իրական նվիրյալները, հայագիտության վաղվա օրը կերտողները: Առաջին հերթին հենց նրանք են արժանի խրախուսման:

Սույն հարցին կարելի է մոտենալ նաև հակառակ կողմից: Այնուամենայնիվ, իսկ ի՞նչ կպատահի, եթե հասարակագիտական աշխատանքները ևս «գնահատվեն» բնագիտության համար սահմանված կամ «ընդհանուր» չափորոշիչներով: Կարծում եմ, նման սիրողական մոտեցման դեպքում շատ և շատ հայագետներ պարզապես կդադարեն կանխորոշված ելքով այդ մրցանակաբաշխություններին մասնակցելուց: Արդյունքում՝ հասարակագետների համար «նախատեսված» մրցանակները դանդաղորեն սահելու են հայագիտության հետ կապ ու առնչություն չունեցող, վերազգային, ազգին և պետությանը գրեթե ոչինչ չտվող, ինչ-որ տեղ նաև պատահական թեմաների կողմը: Արդյոք դա՞ է մեզ պետք…

Իհարկե, նմանատիպ թեմաներով զբաղվող գիտաշխատողները ևս արժանի են խրախուսանքի, սակայն ո՛չ հայոց պատմության, լեզվի և գրականության հաշվին…

Բոլոր հնարավոր մրցանակաբաշխությունների կազմակերպիչներին կոչ կանեի՝ ձեռնպահ մնալ վերջնականապես չճշգրտված չափորոշիչներով հասարակագիտական գիտությունների մրցանակաբաշխություններ կազմակերպելու հարցում:

- Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է անել։

- Պետք է նկատել, որ անգամ Ձեր հարցաշարում հաշվի չեն առնված բնագիտական և հասարակագիտական գիտությունների միջև եղած էական տարբերությունները, և Ձեր հարցերի մի մասը, որոնք ես հարկադրված եմ շրջանցել, ուղղված են բացառապես բնագետներին: Անցողակի նկատեմ, որ ըստ էության նույն հարցի մի փոքր այլ տարբերակն է, որի վերաբերյալ բացորոշ արտահայտվեցի վերևում:

- Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները: Տեսնո՞ւմ եք դրանց լուծման ճանապարհներ։

- Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներն են չափազանց ցածր, զուտ խորհրդանշական աշխատավարձերը և չգնահատված, անտեսված լինելը, կամ այլ կերպ ասած` գիտնականների «ռոբինզոնացումը»:

Պատմաբաններիս մոտ մի արտահայտություն է տարածված. այս կամ այն գործն արեցինք «վասն Հայրենյաց», այսինքն` աշխատեցինք ոչինչ չստանալով, – ինչպես կասեին Գառնիի արքունի բաղնիքի անվարձահատույց մնացած շինարարները: Սակայն, անգամ «վասն Հայրենյաց» կատարված աշխատանքի հեղինակը լիովին արժանի է վարձատրության… «վասն Հայրենյաց»։

- Հրաշալի՛ է ասված: Լավ, իսկ Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները: Ինչո՞ւ է այդպես ստացվել: Ի՞նչ անել՝ վիճակը շտկելու համար։

- Այս հարցը լիովին կարող է մի առանձին հարցազրույցի նյութ լինել: Այսպես ստացվել է հասարակության կողմից գիտությունը չկարևորելու, ինչպես նաև գիտնականների տեղի ու դերի չգիտակցված, հետևողական նսեմացման պատճառով: Կարծում եմ, որ վիճակը շտկելու համար պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի դեմքով իրապես շրջվելու դեպի գիտությունը: Մասնավոր նախաձեռնություններն այս դեպքում բավարար չեն:

- Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Նա չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

- Ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վերաբերում եմ չափազանց դրական: Այդ առումով հատկապես նշելի է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության գործունեությունը: Ընդհանրապես, իսկական գիտնականը պետք է լինի նաև լավ քաղաքացի, և հարկ եղած դեպքում անվարան բարձրաձայնի հասարակությանը հուզող խնդիրների մասին:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ես կարծում եմ, որ գիտնականը պետք է վաստակի հենց իր գործով, և վաստակի արժանապատիվ, այլ ոչ թե ստանա զուտ խորհրդանշական աշխատավարձ: Գիտնականն այն դեպքում կդադարի գիտնական լինելուց, երբ իր գործը թողած մտածի այլ ճանապարհով իր առօրյա ապրուստը հոգալու մասին:

- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

- Եթե անկեղծ լինեմ, ապա վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում դրական միտումներն, իրոք, նկատելի են: Սակայն, միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ այդ քայլերն իրենց ծավալներով չափազանց սահմանափակ և անբավարար են:

- Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքները լաբորատորիաների վարիչներն ու տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ։

- Ես ինքս երբեք չեմ բախվել կոռուպցիոն երևույթների հետ, թեև չեմ կարող բացառել նաև նմանատիպ երևույթների տարածվածությունը գիտական աշխարհում: Լինելով սկզբունքային անձնավորություն` ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը գրվի համահեղինակ իմ կատարած աշխատանքներում, ինչպես նաև ինձ թույլ չեմ տա գրվել համահեղինակ այլոց կատարած աշխատանքներում: Առհասարակ, այլ գիտնականների կատարած աշխատանքի յուրացումը բնորոշ է թույլ, իրենց բնագավառներում չկայացած միջակություններին: Բարեբախտաբար, ես աշխատել և աշխատում եմ մեր հանրապետության լավագույն պատմաբանների հետ, որոնցից շատ բան եմ սովորում: Ամեն մեկս զբաղվում ենք մեր գործով և ոչ մեկս մյուսի կատարած աշխատանքը մեզ վերագրելու խնդիր չունենք:

Սակայն, միաժամանակ հարկ եմ համարում նկատել, որ չափազանց շատ են սիրողական մակարդակի առանձին «հեղինակների» կողմից մեր աշխատանքներից կատարված գրագողության դեպքերը: Ցավոք, որևէ աշխատանք չի տարվում այս արատավոր երևույթի դեմ պայքարելու և առաջն առնելու համար:

- Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։

- Կարծում եմ, որ ոչ, թեև ինձ հայտնի բոլոր նշանավոր պատմաբանները հիմնականում տղամարդիկ են:

- Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

- Իմ ապագա գիտական գործունեությունը պատկերացնում եմ միայն և միայն Հայաստանում, որովհետը գտնում եմ, որ հայոց պատմության մասնագետը նախ և առաջ պետք է գնահատված լինի իր Հայրենիքում:

 

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, պատմություն/history, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը