Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Տարոն Մակարյան. Արտասահմանյան դրամաշնորհների նպատակը զարգացող երկրներում գիտությունը բարելավելը չէ, այլ՝ գիտնականներին նվազագույն ծախսերով իրենց երկրներում պահելով՝ առավելագույնս շահելը

11.05.2013   
  
hits: 3163


Տարոն Մակարյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ապա ուսանել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Վերջինիս զուգընթաց սովորել և ավարտել է Գերմանիայի Ուլմ քաղաքի համալսարանի միջազգային մագիստրատուրան՝ Advanced Materials մասնագիտությամբ։ Ներկայում հյուր–հետազոտող է Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանում։

Գիտությունից դուրս, ունի նաև այլ հետաքրքրություններ ու նախասիրություններ։ Սիրում է զբաղվել սպորտով, քայլարշավներով և հեծանվարշավներով, նկարչությամբ, պարերով։ Սիրած ասույթն է՝ «եթե սրտանց ուզում ես ինչ–որ բան անել, ապա արա՛»։ Վերջինս մեկնաբանելու համար ժպտալով լռում է։

Հետևում է երիտասարդ գիտնականներին ներկայացնող հոդվածներին և նկատում, որ բոլորն էլ նշում են առկա խնդիրների մասին, բայց հիմնականում լուծումներ չեն առաջարկում... «Ես, շատ դեպքերում, ճշմարտությունը բացահայտելու համար, կամ «թագավորը մերկ է» ասելու պատճառով, մոտ եմ եղել խորը անկման։ Սովորաբար նեղ արահետներով եմ քայլում, որի մի կողմը անդունդ է, և համարում եմ դա իմ բնավորության վատ գծերից մեկը։ Այնուամենայնիվ, երբեմն կյանքը դրանով է գեղեցիկ. իսկ մարդիկ չեն փոխվում, նույնիսկ մեծանալով»։

Տարոնի աշխատանքները վերաբերել են նանոմասնիկների օպտիկական հատկությունների տեսական և փորձարարական ուսումնասիրությանը։ Բնականաբար, փորձարարական աշխատանքները ԵՊՀ–ում չի կատարել` համապատասխան տեխնիկական հնարավորությունների բացակայության անկհայտ պատճառով։ Այժմ նաև զբաղվում է ածխածնի նանոխողովակների անտառների, ինչպես նաև գրաֆենի փորձարարական ստացմամբ և հետազոտմամբ։ Ստացած արդյունքները ներկայացրել է Բրյուսելում` SPIE-2010, Բելգրադում` ISCOM-07, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակական հետազոտությունների ինստիտուտում` LP-2010 գիտաժողովներում։ Ունի մոտ 10 արտասահմանյան հղում իր աշխատանքներին։

- Տարոն, ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված Դուք, ձեր խումբը, լաբորատորիան։ Ինչպիսի՞ն են համագործակցության արդյունավետությունն ու օգտակարությունը։

- ԵՊՀ «Ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիայի» որոշ գիտաշխատողներ կապեր ունեն նորվեգական,  ճապոնական, կորեական, գերմանական լաբորատորիաների հետ։ Դա նրանց օգնում է ժամանակ առ ժամանակ մեկնել գործուղումների՝ հրավիրող կողմի հաշվին, ինչպես նաև՝ միացյալ ուժերով տպագրել հոդվածներ։

Ինքս ունեմ գիտական կապեր Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի, ինչպես նաև Գերմանիայի Ուլմի համալսարանի հետ։ Վերջինիս և իմ ասպիրանտական ղեկավարների հետ համատեղ դիմել եմ գերմանական «Ֆոլկսվագեն» հիմնադրամին՝ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով, և արդեն ինն ամիս է, ինչ սպասում ենք պատասխանի։

- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

- Ամենակարևորն իմ կյանքում եղել է գերմանական դրամաշնորհը (Deutsche akademische Austauschdienst – DAAD), որով կարողացել եմ երկու տարի սովորել Գերմանիայում։

ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի դրամաշնորհի միջոցով ԵՊՀ–ի լաբորատորիայի համար համակարգիչ եմ ձեռք բերել։ Իսկ ՀՀ նախագահի մրցանակի միջոցով  (SYNOPSYS ARMENIA-ի կազմակերպմամբ, որպես լավագույն ասպիրանտ ՏՏ ոլորտում, երկրորդ կարգ, 750$) ատամներս եմ բուժել։

- Ձեր աշխատանքներում քանի համահեղինակ է ընդգրկված, և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

- Համահեղինակների ընդհանուր թիվը չորսն է։ Իմ անձնական ներդրումը մյուսներից հիմնականում մեծ է, քանի որ 90% հոդվածներում առաջինը հեղինակը ես եմ։

- Մրցանակաբաշխություններում ո՞րն առավել կարևորել՝ տպագրությունների քանա՞կ, թե՞ հղումների թիվ։

- Իմ կարծիքով, ստացած հղումների թիվը և հոդվածների թիվը պետք է հաշվի առնել միաժամանակ, սակայն հոդվածների թիվն ավելի կարևոր է։ Օրինակ, Չինաստանում բոլոր գիտնականները ստանում են խրախուսավճար պետության կողմից՝ ցանկացած արտասահմանյան ամսագրում ցանկացած հրատարակության համար։ Կարևոր է նաև ամսագրի ազդեցության գործակիցը՝ Nature կամ Science ամսագրերում մեկ հոդվածը արժե մի քանի հոդված՝ միջին ամսագրում։ Նաև կարևոր է h-index գաղափարը, արժե հաշվի առնել այն՝ հատկապես ավելի մեծահասակ գիտնականների աշխատանքները գնահատելու համար։

- Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել մասնավոր հիմնադրամների կողմից։

- Նմանատիպ խղճուկ մրցանակաբաշխություններն ավելի շատ օգնում են դրանց իրականացնողներին, քան ստացողներին։ Բաշխողները հավաքում են քաղաքական դիվիդենտներ, իսկ ստացողները այդպես էլ թերֆինանսավորված են մնում։ Ավելի լավ կլիներ, եթե սա հասկանային բաշխելու ունակ այլ հասարակական գործիչներ կամ բիզնեսմեններ. այդ դեպքում միգուցե գիտնականներն իրենց առօրյայի մեջ գոնե ֆինանսական փոփոխություն կզգային։ Համենայն դեպս, քանի դեռ պետությունը գիտության նկատմամբ վերաբերմունքի կտրուկ և արմատական փոփոխություն չի կատարել, որակական բարելավումներ սպասելը միամտություն է։

- Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։

- Խնդիր թիվ 1. նվաստացուցիչ աշխատավարձ, ապա`

2. բյուրոկրատական բարդություններ՝ ԽՍՀՄ մեթոդական համակարգով աշխատող թղթաբանական գործընթացներում, որոնք ծառանում են դրամաշնորհների դիմելիս

3. գիտական հետազոտությունների համար նյութեր կամ սարքավորում ՀՀ տարածք ներկրելիս, նույնիսկ եթե այն ձեռք է բերվել արտասահմանյան դրամաշնորհի միջոցով, մաքսային տուրքի առկայություն

4. գիտությամբ չզբաղվող, արտասահմանյան համագործակցություն չփնտրող ղեկավարություն

5. կարծրացած կամ «ազգայնական» մտածելակերպով ղեկավարություն

6. ադմինիստրատիվ ոլորտում չափից ավելի շատ աշխատողներ։

- Որո՞նք եք համարում Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները։ Եվ ի՞նչ անել՝ վիճակը շտկելու համար։

- ՀՀ ցանկացած պետական համակարգում առկա է զգալի թերֆինանսավորում, և դա այդպես է ստացվել՝ խորհրդային համակարգը ժառանգելու և դրանից ազատվել չկարողանալու պատճառով։

Միգուցե հնարավոր կլիներ որոշ չափով բարձրացնել գիտության ֆինանսավորումը՝ բյուջեում որոշ անհրատապ ծախսերից (օրինակ՝ շինարարության ոլորտում) ազատվելու և փոխատեղումներ անելու շնորհիվ։ Սակայն իշխանությունները դրան պատրաստ չեն։ Այն, որ այդ նույն բյուջեն կարելի էր լցնել ստվերային տնտեսությունից ազատվելու միջոցով, չեմ քննարկում, քանի որ արդեն այդ մասին շատ է խոսվել։ Սակայն, այդուհանդերձ, նման բարելավումները դժվար թե բերեն որակական փոփոխություններ գիտության ֆինանսավորման համար, քանի որ լուրջ արդունքներ ակնկալելու համար անհրաժեշտ է ներկայիս ֆինանսավորումը առնվազն տասնապատկել։

Խնդիրը կարելի է լուծել շատ պարզ՝ հետևել արդեն այդ փուլն անցած պետությունների օրինակին։ Մանրամասնեմ. անհրաժեշտ է կամք՝ շատ երկարաժամկետ ներդնում իրականացնելու համար, որպեսզի գիտության մեջ կատարված ներդրումը, ստացված արդյունքից հետո, տեղափոխվի արտադրություն՝ լինի դա ռազմական կամ քաղաքացիական ոլորտում։

Իսկ հասարակության շատ հատվածներ, ներառյալ պատգամավորներ և այլ չինովնիկներ, դեռ այն հին խորհրդային կարծիքին են, որ գիտությունը փողաբեր չէ։ Մինչդեռ գիտությունը վաղուց արդեն լավ բիզնես է՝ հարուստ ֆիրմաների և պետությունների համար։

- Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Կարծիքներ կան, որ իսկական գիտնականը նա է, ով զբաղվում է միայն գիտությամբ՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու, որ գիտնականը դադարում է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։ Ի՞նչ կասեք...

- Այս հարցի վերջին նախադասությունը ևս ԽՍՀՄ–իստական մտածելակերպի արդյունք է։ Աշխարհը վաղուց կապիտալիստական է դարձել, և մարդիկ մտածում են փող վաստակելու կամ ավելի լավ ապրելու մասին, և դա հնարավոր են դարձնում իրենց ջանքերի միջոցով՝ նույնիսկ եթե այդ ջանքերը կոչվում են «զբաղվել գիտությամբ»։

Գիտնականը գիտությամբ զբաղվելուց բացի պետք է կարողանա նաև գրել առաջարկ–նախագիծ, ինչը կորոշի նրա գիտական կարիերան։ Այդ նախագծից ստացված գումարը պետք է բավարարի նրան և նրա ընտանիքին՝ նորմալ ապրելու համար, և նա այլ աղբյուրներ կամ համագործակցություն փնտրել կարող է միայն, եթե շատ զբաղված չէ։

Իսկ երիտասարդների կողմից այս բարձրաձայնումը մահացող գիտության վերջին ճիչն է, ես դրան լավ եմ վերաբերվում, սակայն իրատես լինելով՝ առայժմ մեծ հույսեր դրա հետ չեմ կապում։

- Կա՞, տարածվա՞ծ է գիտական աշխարհում կոռուպցիան։ Դուք անձնապես տուժե՞լ եք դրանից։

- Ես կոռուպցիայի չեմ դիմել և կոռուպցիայից չեմ տուժել՝ ինքս հաղթահարել եմ իմ առջև ծառացած խնդիրները։ ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում կոռուպցիան պրոբլեմ չէ, և այն հիմնականում բացակայում է։

Արտասահմանում «կոռուպցիա» ասվածի մի տեսակը վաղուց օրինականացվել է՝ «երաշխավորական նամակ» անվան տակ, որը ինչ–որ կերպ ըմբռնելի է։

- Տեսնո՞ւմ եք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

- Ոչ-պետական կառույցները գիտության նկատմամբ իրենց վերաբերմունքը հաստատ չեն լավացրել, քանի որ դա նրանց անմիջական շահերից չի բխում։

Ինչ վերաբերում է պետությանը` տեսնում եմ ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ։ Բացասականներից են՝ կրթական համակարգում «Բոլոնիայի բարեփոխումները», որոնք խեղաթյուրված տեսքով են կիրառվում, և դեռ մեծ հարց է` արդյո՞ք դրանք իրականում դրական բարեփոխում են, թե՞ ոչ։ Իսկ այլ «բարեփոխումներն» իրականացվում են հիմնականում փոքր թվով «գիտնականների» հետ որոշակի քննարկումներից հետո, ինչից շահում են միայն այդ մարդիկ։ Դրա վառ օրինակն է CANDLE նախագիծը։ Վերջինս, անարդիականության ու անմրցունակության պատճառով, դատապարտված է անհաջողության, մինչդեռ կարելի էր այդ նույն ներդրումներով բարելավել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային արագացուցիչը, կամ զարգացնել ավելի խոստումնալից ճյուղեր։ Ընդհանուր առմամբ, պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ քայքայիչ–արհամարհական է։

Պետության կողմից տեսնում եմ նաև մոտեցումների մեջ դրական միտումներ՝ իշխանությունները կարծես թե հասկանում են, որ գիտությունը թերֆինանսավորված է...

- Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

- Զարգացած երկրներում գիտնականները զբաղվում են իրենց գործով և ապրում են բարեկեցիկ։

- Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։ Արդյո՞ք ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն չի տա՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու և ավելի լուրջ ուժերով հանդես գալու՝ միջազգային դրամաշնորհների դիմելիս։

- Եթե մեծ ֆինանսավորում լիներ, սերտ համագործակցությունն իմաստ կունենար։ Առայժմ գիտնականները հազիվ իրենց գլխի ճարն են տեսնում։ Իսկ եվրոպացիները մեծ խմբերով դիմելն առանձնապես չեն խրախուսում, քանի որ նրանց ֆինանսավորելու նպատակը Հայաստանում գիտությունը բարձր մակարդակի հասցնելը չէ, այլ գիտնականներին իրենց երկրում նվազագույն ծախսերով պահելով՝ դրանից առավելագույնս շահելը։

Հայ գիտնականները, իհարկե, կարող են ավելի մեծ ծրագրեր ձեռնարկել և ավելի շատ հաջողությունների հասնել ՀՀ–ում միմյանց հետ համագործակցելու միջոցով, բայց ոչ թե արտասահմանյան դրամաշնորհի դիմելու համար, այլ տեղական։ Եվ դրան պետք է աջակցի ինչպես պետությունը, հատկապես Պաշտպանության նախարարությունը, այնպես էլ շահագրգիռ անհատ ձեռներեցները և կազմակերպությունները։ Մեր միակ փրկությունը միասնականության մեջ է։

Զրուցեցինք հետագա պլաններից։ Կարևոր է համարում հետթեկնածուական PostDoc կարգավիճակի ներդրումը Հայաստանում. արձագանքը դրան վերաբերող հարցիս կարճ էր ու հստակ՝ «շատ պարտադի՛ր է»։

- Ի մի բերելով` Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

- Այսօր տեսնում եմ, ցավոք, ո՛չ Հայաստանում...

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը