Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վրաստանում

03.05.2013   
  
hits: 2546


Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ սկսվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Ապրիլի 13-ին «Հայարտանը» տեղի ունեցավ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ, Վրաստանի հայ նկարիչների միության եւ Ջավախքի երիտասարդ նկարիչների ընկերակցության կողմից կազմակերպված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված էին Թբիլիսիի, Ջավախքի, ինչպես նաեւ ծագումով Վրաստանից, բայց ներկայումս Հայաստանում բնակվող շուրջ 35 երիտասարդ նկարիչների 60 կտավներ: Ցուցահանդեսի բացմանը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, պատմաբան Ենոք Թադեւոսյանը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը:

Ապրիլի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԱԵ Վիրահայոց Թեմի եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ «Արս-Լունգա» դուետի համերգը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Համերգին ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, ՀԱԵ հոգեւոր դասի եւ Թբիլիսիի հայ մտավորականության ու հասարակայնության ներկայացուցիչներ: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը միջոցառման բացման խոսքում երախտագիտություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին եւ երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը եւ հորդորեց շարունակել համազգային պայքարն այդ ուղղությամբ: ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի եւ միջազգային մրցույթների դափնեկիր Ջուլիետա Վարդանյանի բարձրարվեստ կատարմամբ հնչեցին Ռոբերտ Շումանի, Սուլխան Ցինցաձեի, Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները:

Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID-ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» բացվեց «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նկարներ, ականատեսների, մտավորականների եւ դեսպանների խոսքեր, որոնք հաստատում են հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Վրաստանում Հայաստանի դեսպանը, Ախալցխայի քաղաքապետ Բեսիկ Բլիաձեն, տեղական այլ իշխանությունների, հասարակական կազմակերպությունների եւ կենտրոնական ու տեղական լրատվամիջոցների ներակայացուցիչներ:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում կարեւորեց նման ցուցահանդեսի կազմակերպումը Ախալցխայում եւ նշեց, որ հայ ժողովրդի պայքարը թուրքական մերժողականության դեմ վերջ ի վերջո պսակվելու է հայ ժողովրդի արդար հաղթանակով, եւ Թուրքիան ստիպված է լինելու ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Նա նաեւ նշեց, որ այն կարծիքը, թե հայկական պահանջատիրությունը Ցեղասպանության 100-ամյակը լրանալով արժեզրկվելու է՝ սխալական է, քանզի Ցեղասպանության հանցանքը վաղեմության ժամկետ չունի: Միջոցառմանը ներկայացվեցին նաեւ Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագոր-ծողների միության անդամների մի քանի նկարներ՝ «Շարունակվող ցեղասպանություն» խորագրով:

 

Ապրիլի 23-ի երեկոյան Թբիլիսիի հայ համայնքը՝ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության, ջավախահայությունը՝ «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ աջարահայ համայնքը մասնակցեցին ավանդույթ դարձած ջահերով երթին եւ մոմավառությանը: Թբիլիսիում, Ախալցիխեում, Ախալքալաքում, Բեժանոյում եւ Նինոծմինդայում մեկնարկած ջահերով երթի մասնակիցները, ոճրագործությունը դատապարտող ցուցանակներով եւ կոչերով, իրենց բողոքն էին արտահայտում թուրքական ժխտողական քաղաքականության դեմ:

 

Ապրիլի 24-ին վիրահայ համայնքի թափորը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեց դեպի հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհումը բերեցին դեսպան Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Գեդեվան Փոփխաձեն, Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում քույր եկեղեցիների՝ Կովկասում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ջուզեպպե Պազոտոն, բապտիստական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին, Լյութերական եկեղեցու հոգեւոր հովիվ Վիկտոր Միրոշնիչենկոն, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Խաչքարին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին ու կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Նույն օրը Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Ապրիլի 25-ին, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Ի. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի Պետական Համալսարանի նախասրահում բացվեց ֆոտոցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության թեմայով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը