Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ուկրաինայում

24.04.2013   
  
hits: 4910


Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքագիտության եւ ազգագրական ինստիտուտում կայացավ կլոր սեղան` «1915 թ. հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի» խորագրով:

Կլոր սեղանին մասնակցեցին Ուկրաինայի Գերագույն Ռադայի վեց պատգամավորներ, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, գիտական, ակադեմիական հաստատությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, ԶԼՄ–ների, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների, ցեղասպանության, միջազգային եւ մարդու իրավունքների նշանավոր մասնագետներ եւ այլ բնագավառի ներկայացուցիչներ:

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով կլոր սեղանի մասնակիցներին` Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց ,որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում եւ սփյուռքում կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ՝ միաժամանակ մեկ անգամ եւս բերելով իրենց խոնարհումը եւ հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին:

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի դարավոր պատմության ամենամռայլ էջն է, որի հետեւանքով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը 1,5 միլիոն մարդկային կյանք եւ հարյուրամյակների ընթացքում ստեղծված մեր մշակույթի հոգեւոր եւ նյութական արժեքները, իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին ողջ աշխարհով: Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի այլեւ` ողջ մարդկության հանդեպ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ նա նշեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է կառավարական հանձնաժողով եւ Հայաստանը սփյուռքի հետ համատեղ շարունակելու է աշխատանքները այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել պատմական արդարությանը եւ դրանով նաեւ իրենց մասնակցությունը բերել աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը:

ՀՀ դեսպանը իր խորը երախտագիտությունը հայտնեց Ուկրաինային եւ ուկրաինացիներին ցեղասպանությունից վերապրածների մի մասին Ուկրաինայում հյուրընկալելու համար, իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն են բերել եւ շարունակում են բերել երկրի զարգացման եւ ամրապնդման գործում:

Կլոր սեղանին ողջույնի խոսք ասեցին եւ մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեցին, Ուկրաինայի հայերի միության նախագահ ԳՌ–ի պատգամավոր Վ.Շատվորյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գ.Բունիաթյանը, ԳՌ -ի–ի պատգամավորներ Ա. Գերմանը, Բ.Ֆելդմանը, Ի.Շվայկը, Վ. Կուլչակը:

Նրանք բոլորը նշեցին, որ դա սարսափելի ոճրագործություն է, ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության հանդեպ եւ նրա միջազգային ճանաչումը եւ դատապարտումը նոր հնարավոր ցեղասպանությունների կանխման լավագույն միջոցներից մեկն է:

Մասնավորապես, Աննա Գերմանը նշեց, որ կլոր սեղանին ԳՌ–ի պատգամավորների՝ նման պատկառելի կազմով մասնակցությունը վկայում է հայոց ցեղասպանության նկատմամբ պետության վերաբերմունքի եւ հայ համայնքի դերի բարձր գնահատման մասին:

Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Ա.Պոդոլսկին, ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեի նախկին նախագահ Յու. Ռեշետնիկովը եւ պատմության ինստիտուտի Սեւծովյան քաղաքակրթության սեկտորի ղեկավար Օ.Գալենկոն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, հետխորհրդային երկրներում/former Soviet space

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը