Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կարեն Հակոբյան. Ֆինանսավորման խղճուկ մակարդակի պատճառով Հայաստանում գիտության ոլորտի զարգացման ու ամրապնդման համար հիմքեր համարյա չկան

07.04.2013   
  
hits: 2807


Շաբաթներ առաջ Կարեն Հակոբյանը մեկնել է արտերկիր՝ ասպիրանտական ծրագրով ուսումը շարունակելու և աշխատելու, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արդեն իսկ պաշտպանել է թեկնածուականը: «Մեկնում եմ, իհարկե, աշխատանքային լավ հույսերով, բայց, հավատացած եղեք, մեծ թախիծով»: Մասնագիտական աճն ու կայացումը փաստացի արտասահմանում է տեսնում, քանի որ դա պարզապես անհնար է Հայաստանում, բայց նա լավատես է և հույս ունի, որ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի վերադառնալ և մասնագիտությամբ աշխատել հայրենիքում:

Գիտական աշխատանքով զբաղվելը Կարենը դիտում է՝ որպես ամենօրյա անընդհատ ստեղծագործ աշխատանք, նաև ապրում այն զգացողությունը, որ նման յուրաքանչյուր օրը կարծես հարստացնում է իրեն:

Կարեն Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը, 2011թ.-ին պաշտպանել է ատենախոսություն՝ ակուստիկա մասնագիտությամբ: Հետագայում փոխել է հետաքրքրության շրջանակը և հիմա ուսանում է ասպիրանտուրայում՝ քվանտային օպտիկա մասնագիտությամբ՝ արտերկրում։

Հայաստանում ասպիրանտական տարիներին աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Սառը պլազմայի լաբորատորիայում: Ուսումնասիրել է գազապարպումային լազերներում սառը պլազմայի պարամետրերի կախվածությունը արտաքին ակուստիկ դաշտից: Հիմա մուտք է գործում նոր բնագավառ և, հուսով է, որ կարճ ժամանակում կունենա հաջողություններ նաև այս ոլորտում:

Դեռ ընդամենը մի քանի շաբաթ է, որ գտնվում է արտասահմանում, հետևաբար, առայժմ դժվարանում է ընդհանուր գնահատականներ տալ, բայց մի բան արդեն ակնհայտ է` խումբը, որի կազմում նա աշխատում է, շատ սերտ կապերի ու համագործակցությունների մեջ է միջազգային մի շարք խոշոր կենտրոնների հետ:

- Կարեն, իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

- Համագործակցություն` ինչ-որ մակարդակի, իհարկե, կա։ Բայց Հայաստանի գիտության ֆինանսավորման խղճուկ մակարդակի պատճառով այդ համագործակցության և, ընդհանրապես, գիտության ողջ ոլորտի զարգացման ու ամրապնդման համար հիմքեր համարյա չկան։ Ամուր կապերի համար անհրաժեշտ են ամուր միավորներ, իսկ ինչպե՞ս ամրանալ նման ֆինանսավորման պայմաններում:

- Միայն ֆինանսակա՞ն խնդիրներ են։

- Մյուս բարոյահոգեբանական խնդիրներին չեմ էլ անդրադառնում, քանզի դրանք ի վերջո կրկին ֆինանսական խնդիրների արդյունք են: Ինչպես իմ ընկեր Հրայրն է ասում՝ ֆինանսն է ծնում իրավունք և արդյունքում՝ հարգանք և արժանապատվություն:

- Զրուցենք  Ձեր աշխատանքներից։ Քանի՞ համահեղինակ է ընդգրկված դրանցում, և որքա՞ն մասն է կազմում Ձեր անձնական ներդրումը։

- Նախկին թեմայում աշխատելիս ունեցել եմ 12 աշխատանք՝ 7-8 համահեղինակների հետ: Դրանցից մեկն իմ անհատական աշխատանքն է եղել, մյուսները՝ համահեղինակների հետ և, կախված աշխատանքից, ունեցել եմ փոքր կամ ավելի մեծ մասնաբաժին:

- Ի՞նչ եք կարծում՝ «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք պետք է ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։

- Նման մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելու ավելի ճշգրիտ բանաձևեր պետք է լինեն՝ միաժամանակ հաշվի առնող երկուսն էլ՝ և՛ տպագրությունների քանակը, և՛ հղումների թիվը, և միգուցե կա՞ն արդեն նման բանաձևեր համաշխարհային պրակտիկայում, ինչպես օրինակ h-ինդեքսը: Սա ինքնին առանձին լուրջ ուսումնասիրության կարիք ունեցող հարց է: Կարծում եմ, կան զբաղվողներ:

- Ի՞նչ կասեք, եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ազդեցության գործակցի վրա։

- Եթե տարբեր բնագավառների ամսագրերի գործակիցները որոշվում են նմանատիպ սկզբունքների հիման վրա, այսինքն՝ առկա է հավասարություն ամսագրերի ազդեցության գործակիցների գնահատման մեջ՝ հաշվի առնելով բնագավառների յուրահատկությունները, ապա տպագրությունների նորմավորված ազդեցության գործակիցն իմաստ կունենա, հակառակ պարագայում, եթե յուրաքանչյուր բնագավառում առկա են ամսագրերի ազդեցության գործակիցների գնահատման սկզբունքային տարբեր մոտեցումներ, այն կորցնում է իր իմաստը:

- Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և իրենց՝ նյութական խղճուկ բազայի պատճառով։ Ի՞նչ պետք է անել, որ պայմաններն ավելի ընդունելի դառնան։

- Չեմ կարծում, որ մրցանակաբաշխության պայմաններում պետք է ուղղումներ կատարել՝ դրա հետ կապված։ Ինձ թվում  է, որ պարզապես անհրաժեշտ է անընդհատ աշխատել փորձարարական նյութական բազայի բարելավման ուղղությամբ:

- Գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք՝ կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս, ինչպիսի՞ չափորոշիչներ կիրառել, h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։

- Նման դեպքերում, համատեղ աշխատանքների պարագայում, կարծում եմ՝ հ-ինդեքսը կարող է օգնել, բայց պետք է հստակեցնել դրա օգտագործման չափանիշները, օրինակ՝ մի քանի խմբերի պարագայում, որպես հիմք, ընդունել միջինացված ինդեքսը կամ միաժամանակ հաշվի առնել նաև նվազագույնը:

- Որքա՞ն է  տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականի աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք:

- Կարծում եմ, որ կոռուպցիան գիտական աշխարհում տարածված է ավելի քիչ, քան մնացած բնագավառներում, բայց, ընդհանրապես, կոռուպցիայի խնդիրը ես չեմ դիտարկում՝ որպես կոնկրետ բնագավառի խնդիր. դա հասարակական ու համապետական` համակարգային խնդիր է: Անձամբ ես կոռուպցիայի ուղիղ ձևերից չեմ տուժել, բայց շրջապատում բոլորս էլ շատ ենք հանդիպում: Այնուամենայնիվ, բոլորս էլ կոռուպցիայի անուղղակի զոհեր ենք դառնում ամեն օր՝ առանց դա գիտակցելու: Եթե ողջ միջավայրը թաթախված է դրա մեջ, ուզես թե ոչ, ուղղակի թե անուղղակի, դու էլ ես հայտնվում այդ ցանցում: Ինչ վերաբերում է շահագործմանը, մենք դեռ չենք ազատվել այն արմատացած մոտեցումից, որ եթե քեզանից վեր կանգնած աշխատողը կատարում է իր աշխատանքային պարտականությունները, ապա համարում է, որ դա լավություն է իր կողմից, և դու պետք է փոխհատուցես: Շահագործումն էլ իր տեղն ունի, իհարկե այնտեղ, որտեղ տեղ չունի ուղղակի կոռուպցիան: Այս բոլոր խնդիրները՝ ֆինանսա-սոցիալական, կոռուպցիոն... առանձին-առանձին չեն, դրանք մի ամբողջ համակարգ են. դրանք միաժամանակ պետք է լուծվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է պետական կամք:

- Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։

- Այնտեղ, որտեղ հիմա ես սովորում եմ, կարծես թե նման խնդիր չկա, իհարկե թվաքանակի տարբերություն կա, բայց դա գենդերային խնդրի արդյունք չէ: Ինչ վերաբերում է Հայաստանին, իհարկե նման խնդիր փոքր-ինչ առկա է, և դա մեր հասարակությանը բնորոշ է, կարծում եմ:

- Ի՞նչ կմաղթեք հայաստանյան երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։

- Կմաղթեմ բեղմնավոր աշխատանք, լավ արդյունքներ և, իհարկե, համբերություն՝ այս անցումային շրջանի բարդություններին դիմակայելու համար, իսկ իրենց ձայնը բարձրացնող երիտասարդներին՝ կամք ու վճռականություն՝ պայքարն առաջ տանելու:

.

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը